• Latest news

Ուիլյամսի համախտանիշով տառապող աղջիկը բարեւում է բոլոր անծանոթներին

4 մայիսի, 2015  23:49

Երեքամյա Լուրեն Թեյլորը ծնվել է Ուիլյամսի համախտանիշով՝ հազվադեպ բնածին հիվանդությամբ, որի դրսեւորումներից մեկը չափազանց բարեհամբույր ու շփվող լինելն է: Աղջիկը չի վախենում անծանոթներից եւ բարեւում է բոլոր հանդիպող մարդկանց:

Քեթրինը՝ երեխայի մայրը, պատմեց, որ միասին սուպերմարկետ գնալը կարող է մի քանի ժամ տեւել, քանի որ դուրս գալուց առաջ աղջիկը փորձում է բարեւել բոլորին: Բայց փոխարենը նա ամաչկոտ չէ եւ ոչ մեկից չի վախենում:

Աղջիկը նաեւ մի փոքր հետ է մնում իր զարգացմամբ: Մասնագետների խոսքով՝ 3 տարեկանում նա երկու տարեկան երեխայի մտավոր կարողություններ ունի: Դեռեւս հղիության 20-րդ շաբաթում արված ՈւՁՀ-ն ցույց տվեց, որ աղջիկը նորմայից փոքր է: Իսկ 16 շաբաթ անց բժիշկները ստիպված եղան անհետաձգելի կեսարյան հատում անել, քանի որ երեխայի մոր մոտ պրեէկլամպսիայի ախտանիշներ ի հայտ եկան: Իսկ երբ լրացավ աղջկա 4 ամիսը, գենետիկական թեստը ցույց տվեց, որ նրա մոտ Ուիլյամսի համախտանիշ կա՝ բնածին հիվանդություն, որին բնորոշ են սիրտ-անոթային խնդիրները, մտավոր թերզարգացումը, խոսակցական ու շարժողական խնդիրները, աղմուկի նկատմամբ գերզգայուն լինելը, քնի խանգարումները եւ այլն:

Լոուրենի ծնողների համար նրա ամեն փոքր ձեռքբերումը մեծ ուրախություն է: Նրանք շատ էին հպարտանում, երբ փոքրիկը սովորեց Twinkle Twinkle Little Star երգը: Այժմ աղջիկը շատ սովորական մանկապարտեզ է գնում, որտեղ շատ հայտնի է դարձել, քանի որ բոլոր երեխաները մեծ հաճույքով շփվում են նրա հետ, օգնում զբոսնել:

Փոքրիկի ապագան դեռեւս հստակ պարզ չէ, բայց նրա ծնողները  կապ են հաստատել նմանատիպ խնդիրներ ունեցող այլ երեխաների հետ, այս շփումը նրանց եւ տեղեկատվություն, եւ աջակցություն է տրամադրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել