Զումբայով զբաղվելը իսկապես կարող է օգնել ֆիզիկական ակտիվության պակաս ունեցող կանանց ավելի առողջ դառնալ եւ նույնիսկ նիհարել, նշում են Kingston University եւ University of the West of Scotland-ի գիտնականները: Ավելին՝ նրանց խոսքով՝ զումբան նույնիսկ շատ ավելի արդյունավետ է, քան սալսան՝ հատկապես եթե խոսքը գնում է նիհարելու մասին:
Վերոնշյալ համալսարանի գիտնականների կողմից կազմակերպած փորձարկման ընթացքում 22 – 56 տարեկան կանայք, որոնք մարզվում էին շաբաթվա մեջ մի անգամից ոչ ավել, կես ամսվա ընթացքում այցելել են զումբայի պարապմունքներ եւ սալսայի երկու պարապմունք:
Պարզվեց, որ զումբայի ընթացքում փորձարկման մասնակցած կանանց օրգանիզմները ավելի շատ կալորիաներ էր օգտագործում, բարելավվում էր կանանց սրտի ռիթմը: Բոլոր այս տվյալները հաստատել են նաեւ հատուկ մոնիտորները եւ էլեկտրոնային ապարանջանները, որոնք կանայք կրում էին մարզումների ժամանակ:
Միեւնույն ժամանակ զումբան, ինչպես նաեւ սալսան, դրական էին ազդում կանանց հոգեբանական վիճակի վրա:
Հիշեցնենք, որ սալսան պարում են զույգերով, իսկ զումբան բարձր ինտենսիվության ֆիզիկական վարժությունների խումբ է, որը ստեղծվել է լատինոամերիկյան պարերի ազդեցությամբ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր