Հնդկաստանում վիրաբույժները 15-ամյա Կավիտա Կումարիի ստամոքսից 1.5 մետրանոց մազագունդ էին հեռացրել: Մինչեւ վիրահատությունը աղջիկը նույնիսկ ջուր չէր կարողանում կուլ տալ:
Վերջին տարվա ընթացքում Ռապունցելի համախտանիշով աղջիկը կուլ էր տալիս սեփական մազերը: Նորմալ սնունդ նա գրեթե չէր ստանում, իսկ ամեն անգամ, երբ նրան փորձում էին կերակրել, նրա մոտ փսխում էր սկսվում: Աղջկա մոտ նաեւ որովայնային ցավեր ու թուլություն կար:
Երբ նրա որովայնը սկսեց աճել, ծնողները տարան աղջկան մի քանի բժիշկների մոտ, սակայն վերջիններս նրան ցավազրկող ու այտուցումների դեմ դեղորայք էին նշանակում: Նրա վիճակը վատթարանում էր, եւ այդ ժամանակ հայրը նրան տարավ Ուտար-Պրադեշի հիվանդանոց, որտեղ էլ նրա ստամոքսում մի մեծ մազագունդ գտան ու Ռապունցելի համախտանիշ ախտորոշեցին:
Վիրաբույժ Լալ Բահադուր Սիդհարթը պատմեց, որ էնդոսկոպիկ հետազոտությունը ցույց տվեցմ որ նրա որովայնում մազեր կան: Սակայն աղջիկն այնպիսի իրավիճակում էր, որ չէր դիմանա վիրահատությանը: Իսկ երբ այն, այնումենայնիվ, իրականացրեցին, նրա ստամոքսից 1.5 մետր երկարությամբ մազագունդ հեռացրեցին: Այժմ աղջիկը իրեն լավ է զգում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր