Պլացեբոն ազդում է նույնիսկ այն ժամանակ, երբ մարդը գիտի, որ պլացեբո է ստանում: Այս եղրահանգման են եկել University of Colorado Boulder ամերիկյան մասնագետները:
Հետազոտողները գլխացավերով տառապող մի խումբ կամավորներին պայմանական ցավազրկողներ են տվել եւ պարզել, որ այս դատարկ կապսուլաները դրական ազդեցություն ունեն, նույնիսկ եթե պացիենտները գիտեն, որ դեղն իսկական չէ: Դրա համար, սակայն, պետք է որոշակի պայմաններ ստեղծվեն:
Դասական արդյունքի հասնելու համար պացիենտներին սկզբում համոզում էին, որ տվյալ դեղը շատ արդյունավետ է, այնուհետեւ սպասում, մինչեւ այն ազդի: Այդպես շարունակվեց հաբերի մի քանի ընդունման ընթացքում: Եվ այնուհետեւ միայն կամավորներին հայտնում էին այն մասին, որ դեղերն իսկական չեն: Այս դեպքում եւս պլացեբոյի էֆեկտը պահպանվում էր ու շարունակվում, ինչը ապացուցում է, որ մեր ուղեղը շատ լավ է կատարում այս գործառույթը առանց դեղերի օգնության:
Իսկ ահա այն կամավորների մոտ, որոնք դեղն ընդունելուց հետո անմիջապես տեղեկանում էին, որ այն իսկական չէ, ցավը չէր մեղմվում: Պլացեբոյի էֆեկտը նրանց մոտ ի հայտ էր գալիս միայն «բուժման» չորս կուրսերից հետո:
Փորձագետները նշում են, որ գիտությունը շարունակում է ուսումնասիրել պլացեբոյի էֆեկտը, որը պահանջում է պացիենտներից հավատ առ այն, որ բուժումն արդյունավետ է:
Համապատասխան հոդվածը լույս է տեսել The Journal of Pain ամսագրում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր