• Latest news

Կանադան հերքում է ալյուրի հարստացումով պայմանավորված քաղցկեղով հիվանդացության աճը – Առողջապահության նախարարություն

5 սեպտեմբերի, 2015  17:07

ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված և ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Ցորենի ալյուրի  հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ ընթացող լայն քննարկումների ժամանակ, ցավոք, նախագիծն ավելի հաճախ  արժանանում է ոչ մասնագետների քննադատությանը։

Ինչպես հաղորդում է Առողջապահության նախարարությունը, առանձին անձինք և հասարակական կազմակերպություններ կասկածի տակ են վերցնում ցորենի ալյուրը ֆոլաթթվով և երկաթով հարստացնելու արդյունավետությունը` հիմնավորելով, որ այն մի շարք երկրներում հանգեցրել է քաղցկեղով հիվանդացության աճի: Այդ երկրների թվում բերվում է նաև Կանադայի օրինակը:

Բնականաբար, զանգվածային լրատվամիջոցներով հնչող նման հայտարարությունները բացասաբար են անդրադառնում հասարակական կարծիքի ձևավորման վրա։ ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ` դիվանագիտական խողովակով, պաշտոնական հարցում է կատարել Կանադայի առողջապահության նախարարությանը հետևյալի վերաբերյալ.

Արդյո՞ք Կանադայում ալյուրի հարստացման համակարգը ներդնելուց հետո գրանցվել է քաղցկեղով հիվանդացության աճ:

Եթե այո, արդյո՞ք Կանադայի պաշտոնական տվյալներով հաստատվել է քաղցկեղով հիվանդացության աճի պատճառահետևանքային կապը ալյուրի հարստացման հետ:

Այդ առթիվ Կանադայում ՀՀ դեսպանությունից ստացված պաշտոնական նամակում ասվում է` «Ի պատասխան Ձեր 12.08.2015թ. թիվ ԱՄ/10/9384-15 գրության տեղեկացնում ենք, որ, համաձայն Կանադայի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության, Կանադան ալյուրը ֆոլաթթվով պարտադիր հարստացնելու պրակտիկան ներդրել է 1998թ., ինչին անմիջապետ հաջորդել է նյարդային խողովակի արատների քանակի շուրջ 46% նվազում: Կանադայի քաղցկեղով հիվանդացության մակարդակի որևէ փոփոխություն ֆոլաթթվի ներդրումից հետո չի նկատվել: Շուրջ 50.000 անձանց շրջանում անցկացված փորձը ֆոլաթթվի օգտագործման և քաղցկեղի առաջացման միջև անմիջական կապ չի հաստատել»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել