• Latest news

Ավստրալացի գիտնականների բացահայտումը կօգնի Ալցհեյմերի հիվանդության բուժման արդյունավետ մեթոդ մշակել

30 նոյեմբերի, 2015  22:41

Ավստրալացի գիտնականները բացահայտում են կատարել, որը կարող  է օգնել Ալցհեյմերի հիվանդության բուժման արդյունավետ մեթոդներ մշակելու: Խոսքը սինապսների` ուղեղի բջիջների միջեւ շփման մեխանիզմների կորստյան գործընթացի մասին է: 

Սինապսներն ապահովում են  ուղեղային բջիջների միջեւ կապերը, որոնք անհրաժեշտ են ուղեղի ցանկացած գործառույթի ապահովման համար, ներառյալ հիշողությունների ձեւավորումը եւ մարդու սովորելու կարողությունը:  Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները նկատել են, որ ձեռքբերովի թուլամտության զոհերի հիպոկամպում  NCAM2 սինապտիկ մակարդակն ավելի ցածր է, քան առողջ մարդկանց մոտ: 

Գիտնականների տվյալներով, հիվանդները սինապսների կորստից տառապում են հիվանդության ամենավաղ փուլերում, երբ ընդամենը մտածողական չափավոր խանգարումներ են  ունենում: Դա տեղի է ունենում նյարդային բջիջների մահից շատ առաջ: 

Չնայած գիտությունը չի պարզել Ալցհեյմերի հիվանդության պատճառները, Վլադիմիր Սիտնիկի գլխավորությամբ աշխատող գիտնականներն ապացուցել են, որ հիվանդության վաղ փուլերում արդեն խախտվում են կապերը ուղեղային բջիջների միջեւ:  Գիտնականները շատ լավատեսորեն են տրամադրված բուժման նոր մեթոդների ստեղծման առումով, որոնք հիմնված կլինեն սինապսների եւ Ալցհեյմերի հիվանդության կապի նոր ընկալման վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել