2016-ին կսկսվեն այն դեղամիջոցի փորձարկումները, որն ի վիճակի է մարդու կյանքը երկարացնել մինչեւ 120 տարեկան:
Արդեն ապացուցված է, որ մետֆորմին նյութը պարունակող դեղը երկարացնում է կենդանիների կյանքը: Այժմ գիտնականները պատրաստվում են դա մարդկանց վրա փորձարկել: Դրա հիմքի վրա ստեղծված դեղամիջոցներն ամբողջ աշխարհում օգտագործվում են շաքարախտի բուժման համար. Պարզվել է, որ մետֆորմինը մեծացնում է բջիջներ ներթափանցող թթվածնի քանակը, ինչը մեծացնում է նրանց ամրությունը եւ կյանքի տեւողությունը:
Մասնագետներն ակնկալում են, որ 70 տարեկանները այդ դեղի շնորհիվ իրենց 50 տարեկան կզգան: Եթե փորձարկումը հաջող անցնի, ծերաբուժության մեջ մեծ առաջընթաց կլինի: Ըստ էության, մարդիկ կդադարեն պայքարել առանձին հիվանդությունների` քաղցկեղի, շաքարախտի, ձեռքբերովի թուլամտության դեմ եւ կսկսեն բուժել օրգանիզմի ծերացումը:
«Եթե կենտրոնանաք ծերացումը դանդաղեցնելու վրա, միաժամանակ կհետաձգեք ծերության հետ կապված մի շարք հիվանդությունների սկիզբը: Դա հեղափոխություն է: Ես արդեն 25 տարի ուսումնասիրում եմ ծերացման գործընթացը եւ դեռեւս վերջերս ինձ համար անընկալելի էր թվում այն, որ մենք սկսելու ենք մարդկանց վրա նման դեղամիջոցներ փորձարկել: Այժմ բոլոր պատճառները կան ենթադրելու, որ ապագան վրա է հասել», - ասում է պրոֆեսոր Գորդոն Լիտոուն Շոտլանդիայից, տեղեկացնում է The Telegraph-ը:
Մետֆորմինի հատկությունների կլինիկական փորձարկումները ԱՄՆ-ում կսկսվեն արդեն հաջորդ ձմեռ: Այժմ համապատասխան ֆինանսավորման եւ կամավորների փնտրտուք է իրականացվում. Ակնկալվում է, որ փորձարկմանը կմասնակցի 70-ից 80 տարեկան 3000 մարդ, որոնք արդեն իսկ տառապում են քաղցկեղից, սրտային հիվանդություններից կամ ձեռքբերովի թուլամտությունից կամ էլ հավանական է, որ կարող են հիվանդանալ նման հիվանդություններով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր