• Latest news

Դեպրեսիայից տառապող մարդկանց մեջքն ավելի հաճախ է ցավում

31 հունվարի, 2016  12:33

Դեպրեսիայից տառապող մարդկանց մեջքն ավելի հաճախ է ցավում: Նման եզրակացության են հանգել Սիդնեյի համալսարանի (University of Sydney) գիտնականներն՝ վերլուծելով 11 հետազոտությունների արդյունքները, որոնց մասնակցել է ավելի քան 23 հազար մարդ:

Պարզվել է, որ մեջքի ցավերի առաջացման ռիսկը զգալիորեն մեծ է դեպրեսիայով տառապող մարդկանց շրջանում: Ընդ որում, ցավի առաջացման հավանականությունն ուղղակիորեն կախված է եղել դեպրեսիայի ծանրությունից:

Պաուլո Ֆերեյրան եւ նրա գործընկերները պարզել են, որ դեպրեսիան մեջքի ցավերի ռիսկը մեծացրել է միջինը 60 տոկոսով: Հեղինակները նշում են՝ որպեսզի բուժումն արդյունավետ լինի, պետք է միաժամանակ պայքարել եւ դեպրեսիայի, եւ մեջքի ցաի դեմ:

Գիտնականներին դեռեւս չի հաջողվում պարզել, թե ինչպես են միմյանց կապված դեպրեսիան եւ մեջքի ցավերը: Նրանք ենթադրում են, որ նման կախվածության պատճառ կարող է լինել այն, որ դեպրեսիայի ժամանակ մարդիկ սովորաբար քիչ են շարժվում եւ վատ են քնում:

Հնարավոր է, իր դերն է խաղում նաեւ գենետիկան. երկվորյակների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ որոշ մարդիկ դեպրեսիայի առաջացման եւ մեջքի ցավերի հակում ունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել