Ճապոնիայի Օքայամայի համալսարանի գիտնակաները զբաղվում են լեզվի շարժական պրոթեզի մշակումով, որն ունակ է օնկոհիվանդներին վերադարձնել խոսելու ունակությունը: Բերանի խոռոչի քաղցկեղով կամ քաղցկեղի այլ տեսակներով հիվանդներից շատերը զրկվում են նորմալ խոսելու հնարավորությունից, եթե բուժման ժամանակ ամբողջությամբ կամ էլ մասամբ հեռացնում են նրանց լեզուն:
Լեզվի պրոթեզի մշակման աշխատանքներն սկսվել են 2014 թ. ու դրանք ղեկավարում էր պրոֆեսոր Սեգո Մինագին: Արհեստական լեզու ստեղծելու գաղափարը ծնվել էր այն բանից հետո, երբ գիտնականների գործընկեր, ատամնաբուժության պրոֆեսոր Քենիչի Կոզակիի մոտ լեզվի քաղցկեղ էր ախտորոշվել:
Ճապոնացի գիտնականները նշում են, որ իրենց ստեղծած պրոթեզը հազվագյուտ է՝ գիտական գրականության մեր արհեստական լեզու միայն մեկ անգամ է հիշատակված: Պրոթեզը ճկուն նյութից է պատրաստված եւ հիվանդները կարողանում են այն կառավարել վիրահատությունից հետո մնացած լեզվի հիմքի օգնությամբ:
Այս պահին արհեստական լեզուն փորձարկում են չորս հիվանդների վրա. պրոթեզը գործածման համար հարմար դարձնելու ու յուրաքանչյուր հիվանդի կարիքներին այն ադապտացնելու համար գիտնականները մի քանի ամիս են ծախսել: Որոշ ժամանակ էլ պահանջվել է նոր լեզվի կառվարման հմտությունները սովորեցնելու համար:
Հեղինակները հույս ունեն, որ մոտ ապագայում պրոթեզը հասանելի կլինի բոլոր ցանկացողներին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր