• Latest news

Հակաբիոտիկները բարձրացնում են սեռավարակներով վարակման ռիսկը

4 փետրվարի, 2016  21:47

Հակաբիոտիկների ընդունումը մեծացնում է սեռական եղանակով փոխանցվող հիվանդությունների բախվելու հավանականությունը, պարզել են Կորեայի եւ Ճապոնիայի գիտնականները:  Պարզվել է, որ դեղերը փոփոխում են հեշտոցի միկրոբիոմը, ինչը մանրէների բազմազանության խախտման է հանգեցնում:  Իսկ դա, իր հերթին, մեծացնում է այն բաղադրիչի պարունակությունը, որն արգելափակում է իմունային համակարգի Т բջիջները` նրանց թույլ չտալով տեղափոխվել հյուսվածքներ վարակների դեմ պայքարելու համար: 

Փորձարկման ընթացքում հետազոտողները պարզել են, որ հակաբիոտիկներ ստացած մկները  HSV-2-ի (սեռական հերպեսի վարակի տարատեսակ) ազդեցությանը ենթարկվել են ավելի արագ, քան վերահսկիչ խմբի մկները, որոնք նման դեղեր չէին ստացել: Մկներին հակաբիոտիկներ են տվել 4 շաբաթվա ընթացքում, նախքան թույլ կտային շփվել  HSV-2-ի հետ:

Հաստատվել է, որ միկրոբիոտան կարեւոր դեր է խաղում հակավիրուսային իմունիտետի հարցում` ազդանշաններ ապահովելով իմունային համակարգին: Սակայն միկրոբիոտայի  վրա մանրէների անհավասարակշռության ազդեցությունը, որը հայտնի է որպես դիսբակտերիոզ, շարունակում է գիտությանն անհայտ մնալ:   Հենց դրանով էլ զբաղվել են Կորեայից եւ Ճապոնիայից հետազոտողները, որոնք հայտնաբերել են, որ տվյալ անհավասարկշռությունը պայմանավորված է հակաբիոտիկների օրալ ընդունմամբ:   

Ավելին` պարզվել է, որ հեշտոցի լորձաթաղանթին վիրուսի գրոհից հետո այդ դիսբակտերիոզն ուղղակիորեն խախտում է հակավիրուսային իմունային համակարգը: Եվ հակաբիոտիկները մարդուն ավելի խոցելի են դարձնում սեռական հերպեսի վիրուսի առաջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել