• Latest news

Եվրոպացի գիտնականները կանանց խորհուրդ են տալիս ծննդաբերել ուշ տարիքում

13 ապրիլի, 2016  01:43

Գերմանացի եւ բրիտանացի մասնագետները մայրերին խորհուրդ են տալիս ուշ տարիքում երեխա ունենալ, որովհետեւ նման դեպքում սերունդն ավելի առողջ է լինում: 

Ինչպես ցույց է տվել ժողովրդագիրների աշխատանքը, չափահաս մայրերի երեխաները, լավ առողջությունից բացի, ավելի որակյալ կրթություն են ստանում: Դա կապված է չափահաս մայրերի հարուստ փորձի եւ նրանց հնարավորությունների հետ, որոնք լավագույն կերպով օգտագործվում են հանուն  երեխաների ապագայի: Բայց այդ եզրահանգումներն արդարացի են արեւմտյան հասարակության համար: 

Ուշ մայրությունը կապված է երեխաների ծննդի բաձր ռիսկերի հետ, որոնց մոտ ապագայում կարող է Ալցհայմերի հիվանդություն զարգանալ, հիպերտոնիա եւ շաքարային դիաբետ:  Ժողովրդագիրները ցույց են տվել, որ կենսաբանական ռիսկերը նվազում են բժշկության եւ կրթության մակարդակի հետ կապված առավելությունների շնորհիվ:  Հետազոտությունը հրապարակված է Population and Development Review ամսագրում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մոտավորապես ամեն 10 տարին մեկ առողջապահության մեջ որակական ցատկ է դիտարկվում, որը հանգեցնում է մարդկանց կյանքի մակարդակի բարձրացման: Այդ հանգամանքը, որը հատուկ է արեւմտյան երկրներին, առավելություն է ուշ երեխայածնության համար: 

Օրինակ, այն կինը, որը ծնվել է 1950-ին, 20  տարեկանում է երեխա ունեցել: Եթե նա դա աներ 1990 թվականին, երբ 40 տարեկան է դարձել, նրա երեխան ավելի մեծ հավանականությամբ համալսարան կընդունվեր եւ ավելի լավ բժշկական կրթություն կստանար: 

Հեղինակներն իրենց հետազոտության մեջ տվյալներ են օգտագործել ավելի քան  1,5 մլն շվեդ տղամարդկանց եւ կանանց մասին, որոնք ծնվել են  1960-ից 1991-ի ընթացքում: Այդ մարդկանց մասին նյութերը հավաքվել են` ուսումնասիրելու ծնողների տարիքի, հասակի եւ մարմնի զանգվածի եւ երեխաների կրթության միջեւ կապը: 

Եթե մայրերը երեխայի ծնունդը հետաձգել են մինչեւ  40 տարեկան եւ ավելի, նրանց երեխաները համալսարան ընդունվելու եւ այնտեղ ավելի բարձր գնահատականներ ստանալու բարձր շանսեր են ունեցել երիտասարդ ծնողների երեխաների համեմատ: Հատկապես նկատելի են տարբերությունները քույրերի օրինակի վրա, որոնց մայրերը ծննդաբերել են   10 տարվա տարբերությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել