• Latest news

Շաքարն ամենաէժան եւ օրինական թմրանյութն է. դիետոլոգ

4 հունիսի, 2016  18:20

Շաքարը կարելի է կոչել ամենամատչելի, ամենաէժան եւ միաժամանակ` օրինական թմրանյութը, պնդում է դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը: Շաքարը, նրա խոսքով, ոչ պակաս կախվածություն է առաջացնում, քան իսկական թմրանյութերը: 

Որքան ավելի են մարդիկ շաքար օգտագործում, այնքան ավելի են դրա ցանկությունն ունենում, եւ արտադրողները, հասկանալով դա, այն ավելացնում են բոլոր մթերքներին, նույնիսկ մանկական յոգուրտներին, կետչուպներին, մսային պահածոներին եւ մի շարք այլ մթերքների, որոնց պարունակության մեջ շաքարի առկայության մասին մենք նույնիսկ չենք կռահում: Բնականաբար, շատ շաքար կա նույնիսկ   «բնական» հյութերում եւ գազավորված ըմպելիքներում: Դա մեզ ստիպում է ձգտել հենց այդ մթերքներին:  

Վարդանուշ Պետրոսյանը նշել է, որ շաքարը մարդկանց մոտ քիմիական կախվածություն է առաջացնում, ճիշտ ինչպես թմրանյութերը: Եթե մարդը սովոր է շաքար պարունակող մթերքներ օգտագործել եւ հանկարծ հրաժարվում է դրանցից, նրա մոտ գլխացավ է սկսվում, տրամադրությունը վատանում է, ուժերի պաշարը սպառվում է, որեւէ բան անելու մոտիվացիա եւ ցանկություն չի լինում: Առանց շաքարի օրգանիզմն իրեն վատ է զգում, մտածողական կարողությունները սկսում են տուժել, դժվար է լինում կենտրոնանալ: Մարդը նման վիճակում սկսում է տանը որեւէ քաղցր բան փնտրել եւ չգտնելով, չի ալարում նույնիսկ խանութ գնալ շոկոլադի հետեւից: 

Այդ ամենը, դիետոլոգի խոսքով, լիովին հստակ պատկեր է այսպես կոչված ջարդվածության զգացողության, եւ խոսքն այստեղ ոչ այնքան սովորության մասին է, որքան ֆիզիկական կախվածության, որ առաջացնում է շաքարը: Հարցն այն է, որ շաքարը գործում է թմրանյութի նման. ուղեղում դրա ազդեցության տակ սկսում են հաճույքի հորմոններ արտադրվել, եւ կյանքը սքանչելի է դառնում: Բայց երբ մարդը դադարում է շաքար ուտել, դիետիկների խոսքով, կյանքը ասես սեւ-սպիտակ է դառնում: 

Բարեբախտաբար, եթե մարդը մի որոշ ժամանակ շաքար չի ուտում, «ջարդվածության զգացողությունը» անցնում է եւ նա այլեւ քաղցր չի ցանկանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել