• Latest news

Գիտնականները հարբեցողության հետ կապված 930 գեն են հայտնաբերել

8 օգոստոսի, 2016  23:27

Գիտնականները 930 նոր գեն են հայտնաբերել: Պերդյուի համալսարանի աշխատակիցները մի քանի տասնամյակի ընթացքում ալկոհոլային կախվածությամբ առնետների են բազմացրել: Դա ապացուցում է, որ դրա վրա, ինչպես նաեւ մարդու աճի, ազդում է ոչ միայն ալկոհոլային խմիչքների օգտագործումը, այլեւ գենետիկան, ինչպես նաեւ շրջակա միջավայրը: 

Գիտնականները հատուկ առնետների են աճեցրել, որոնց մոտ բացակայել է կենդանիներին բնորոշ հակազդեցությունը ալկոհոլին. այն խմելուց հրաժարումը:  Դա որոշակի ժամանակ է պահանջել, բայց հետազոտողները հասել են իրենց նպատակին:  

Առնետների ստացված տեսակը լիովին մարդկայնորեն սկսել է խմել մինչեւ գլուխը կորցնելը, ալկոհոլը գերադասել ջրին, խմել այն բանի համար, որ հարբածության վիճակը պահպանվի եւ առաջադրանքներ կատարել ալկոհոլ ստանալու համար: Եվ դրա բացակայության դեպքում կենդանիների մոտ ամենաիսկական տառապանքներ են սկսվել: 

Առնետները ալկոհոլին արձագանքել են ամենատարբեր եղանակներով. ոմանք բարիացել են եւ քուն մտել, մյուսները սկսել են իրենց ագրեսիվ պահել: 

The Daily Mail-ը գրում է, որ հետազոտողները գեներ են առանձնացրել, որոնք ավելի վաղ կապված չեն եղել հարբեցողության հետ: Մի քանի գեն կապ են ունեցել պարգեւատրման եւ հարբեցողության վերաբերյալ հիշողությունների ձեւավորման հետ: Շատերը տեղադրված են եղել չկոդավորվող հաջորդականություններում, ինչպիսիք են պրոմոտորները եւ ինտրոնները: 

Մասնագետները մի քանի գենի հետ կապված կարգավորող ուղիներ են հայտնաբերել, որոնք ազդել են հարբեցողության ռիսկի վրա: Այսինքն հավանական է, որ հարբեցողությունն ավելի բարդ հիվանդություն է, քան համարվում էր նախկինում: Դրա հետ կապված է ոչ թե մեկ, այլ բազմաթիվ գեներ: 

Սակայն գիտնականներն ընդգծում են, որ չի կարելի ամեն ինչի համար բացառապես ծնողներին մեղադրել: Հազվագյուտ չեն դեպքերը, երբ ալկոհոլը չարաշահող մարդկանց մոտ ընդհանրապես չծխող երեխա է ծնվում: Խմելու հակվածության վրա կարող է ազդել շրջակա միջավայրը, ինչպես նաեւ այն որոշումները, որ ընդունում է ինքը` երեխան: Այդ պատճառով չի կարելի հարբեցողության համար բացառապես ծնողներին մեղադրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել