• Latest news

Մեկ բաժակ քաղցր գազավորված ըմպելիքից հրաժարումը կբարելավի առողջությունը

16 օգոստոսի, 2016  20:04

Մեկ բաժակ քաղցր ըմպելիքի ամենօրյա փոխարինումը ջրով զգալիորեն կբարելավի առողջությունը, պնդում են ԱՄՆ-ից դիետոլոգները: 

Մասնագետները նշում են, որ օրգանիզմ մտնող լրացուցիչ կալորիաների օգտագործումը, ինչպիսին, օրինակ, քաղցր գազավորված ըմպելիքներն են, էներգետիկ ըմպելիքները եւ սուրճը, ի վիճակի է բարձրացնել քաշի ավելացման եւ ճարպակալման, ինչպես նաեւ   2-րդ տեսակի շաքարային դիաբետի եւ սրտանոթային հիվանդությունների ռիսկը: 

Հետազոտողները մոդելավորել են, թե ինչպիսին կլինի շաքարով քաղցրացված մոտ  230 մլ ըմպելիքը ջրի նույն  քանակությամբ փոխարինելու արդյունքը եւ այն եզրակացությանն են հանգել, որ նման փոխարինումը կարող է կրճատել ամենօրյա կալորիաների մակարդակը եւ ճարպակալման տարածվածությունը քաղցր ըմպելիքներ օգտագործող պոպուլյացիաներում: Այսպես, հասուն ամերիկացիների մոտ, որոնք օրական մեկ քաղցր ըմպելիք են խմում, ջրով դրա փոխարինումը ըմպելիքներից ստացվող կալորիաների տոկոսը նվազեցրել է   17-ից մինչեւ 11 տոկոս:

«Իհարկե, իդեալականն այն կլինի, որ գազավորված ըմպելիքի բոլոր բաժակները ջրով կամ, ծայրահեղ դեպքում առանց շաքարի թեյով կամ յուղազուրկ սուրճով փոխարինվեն», — մեկնաբանում են աշխատանքի հեղինակները:

Դիետոլոգները խորհուրդ են տալիս նաեւ հնարավորինս շատ բանջարեղեն եւ մրգեր, ձուկ, թռչնամիս եւ հատիկաբույսեր օգտագործել  (հատկապես` բրինձ):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել