• Latest news

5 ըմպելիք, որոնցով չի կարելի դեղ խմել

28 օգոստոսի, 2016  21:48

Մրգային հյութերն իհարկե օգտակար են ու շատ վիտամիններ են պարունակում, սակայն դրանցով դեղեր խմել խորհուրդ չի տրվում: Գիտնականների խոսքով հետեւյալ հինգ ըմպելիքները կարող են նվազեցնել դեղերի արդյունավետությունը:

Թուրինջի հյութ

Թուրինջի հյութը ռեակցիայի մեջ է մտնում առնվազն 40 տարբեր դեղամիջոցնների հետ ու բացառված չէ, որ դրանց համատեղ գործածումը կհանգեցնի ավելի վառ արտահայտված կողմնակի էֆեկտների: Մասնավորապես թուրինջի հյութը չի կարելի համադրել բարձր խոլեստերինի, զարկերակային ճնշման կամ առիթմիայի դեմ դեղորայքի հետ:

Լոռամրգի հյութ

Եթե դուք ընդունում եք վարֆարին, որը տարածված անտիկոագուլյանտ է կաթվածի ու տրոմբի կանխարգելման համար, ցանկալի է որ ձեր սննդակարգից հանեք լոռամրգի հյութը, քանի որ այն բացասաբար է ազդում տվյալ դեղորայքի ներգործության վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ լոռամրգի հյութը պարունակում է ֆլավոնոիդներ ու բաղկացուցիչներ, որոնք բացասաբար են ազդում վարֆարինի մետաբոլիզմի ու դրա հակակոագուլյացիոն հատկությունների վրա

Խնձորի հյութ

Մինչեւ վերջերս հետազոտողները կարծում էին, թե միայն թուրինջի հյութը կարող է խանգարել դեղերի ներգործությանը: Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ նույնիսկ խնձորի հյութն է բացասաբար ազդում որոշ դեղորայքի ու հատկապես վարֆարինի աբսորբցիայի վրա: Քիմիաթերապիա անցնողները նաեւ հիպերտոնիայի դեմ դեղեր խմողները պետք է խուսափենն թե թուրինջի, թե խնձորի հյութից:

Արքայախնձորի հյութ

Հակակոաագուլյանտներ խմելու դեպքում պետք է հրաժարվել արքայախնձորի հյութից: Այն պարունակում է բրոմելայն անունով բաղադրիչ, որը ազդում է դեղի հակակոագուլյացիոն գործողության վրա: Բրոմելայնը նաեւ հայտնի է հակաբիոտիկների ու բենզոդիազեպինների նման հանգստացնող դեղերի հետ ռեակցիայի մեջ մտնելու իր հատակությունով: Եթե դուք բուժվում եք բակտերիալ ինֆեկցիայից կամ դեպրեսիայի դեմ դեղեր եք ընդունում, արքայախնձորի հյութ մի խմեք:

Նարնջի հյութ

Նարնջի հյութը աշխարհի ամենասիրված հյութերից մեկն է, բայց պետք չէ կարծել, թե այն լիովին անվնաս է դեղեր ընդունելիս: Հետազոտությունները ցույց են տվել, որ ցիտրուսային հյութերը կարող են նվազեցնել դեղերի արդյունավետությունը: Օրինակ նարնջի հյութը զգալիորեն նվազեցնում է բետա- բլոկատորների արդյունավետությունը:

Այսպիսով, ավելի ճիշտ է ցանկացած դեղ խմել ջրով՝ հասարակ ջրով: Իսկ մրգային հյութերը խմել ավելի ուշ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է