• Latest news

Ուշ ընթրիքը կարող է հիպերտոնիայի եւ սրտի կաթվածի պատճառ դառնալ

3 սեպտեմբերի, 2016  19:06

Երեկոյան ժամը 7-ից ուշ ընթրելը վտանգավոր է ոչ միայն կազմվածքի համար, այլեւ` առողջության. ուշ ընթրիքը, պնդում են  Dokuz Eylül University-ի (Թուրքիա) գիտնականները, բարձրացնում է հիպերտոնիայի, սրտի կաթվածի եւ այլ հիվանդությունների զարգացման ռիսկը:  

Պարզելու համար, թե սնունդն ու դրա ընդունման ժամն ինչպես են ազդում մարդու առողջության վրա, հետազոտողները հետեւել են ավելի քան  700 չափահաս մարդու առողջությանը, որոնք բարձր զարկերակային ճնշում են ունեցել:  Հատուկ ուշադրություն են դարձրել սննդի տեսակներին, սննդում աղի քանակին, կանոնավոր նախաճաշի առկայությանը կամ բացակայությանը, ինչպես նաեւ ընթրիքի ժամանակին: 

Հետազոտողները նկատել են, որ ուշ ընթրիքն առավել էական բացասական ազդեցություն է գործում զարկերակային ճնշման վրա ընդհանուր առմամբ: Այսպես, քնից երկու ժամ առաջ ընթրիքի օգտագործումն ավելի վնասակար է սրտանոթային առողջության համար, քան սննդում մեծ քանակությամբ աղի առկայությունը:  Այդ կապակցությամբ սրտաբաններն ընդգծում են, որ սննդի ընդունման ժամանակը կարող է մարդու առողջության համար նույնքան  կարեւոր լինել,   որքան ինքը` սնունդը: 

Այսպիսով` առողջ սննդակարգը, գիտնականների կարծիքով, նշանակում է  սննդարար նախաճաշ եւ ճաշ, բայց ավելի թեթեւ ընթրիք, որն իդեալական կլինի ընդունել երեկոյան 7-ից ոչ ուշ:  

Հիշեցնենք, որ հիպերտոնիան սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի առանցքային գործոններից մեկն է համարվում: Հիպերտոնիայով հիվանդների   40 տոկոսի մոտ զարկերակային ճնշումը գիշերվա ընթացքում բավարար չափով չի նվազում, ինչը կտրուկ մեծացնում է սրտի կաթվածի վտանգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել