• Latest news

Իրո՞ք շաքարին փոխարինող նյութերը շաքարից վնասակար են

9 սեպտեմբերի, 2016  11:59

Շաքարին փոխարինողների վնասի՝ կամ այն մասին, որ դրանք նույնիսկ շաքարից էլ վնասակար են, մենք շատ ենք լսել: Բայց մի՞թե իրոք այդ նյութերը այդքան վնասակար են: University of Sydney's Charles Perkins Center եւ Garvan Institute of Medical Research-ի գիտնականները որոշել են համոզվել դրանում: Նրանց հետազոտության մասին հայտնում է Cell Metabolism ամսագիրը:

Հետազոտության շրջանակում գիտնականները առնետների սննդակարգում սուկրալոզա էին հավելում: Որոշ ժամանակ անց նրանք նկատել են, որ այն առնետները, որոնք շաքարի փոխարինող նյութեր են ստացել, ավելի շատ ռաֆինացված ածխաջրածին են գործածել, քան հսկիչ խմբի առնետները: Ռաֆինացված ածխաջրածինների ավելցուկը, հիշեցնենք, որ անմիջականորեն կապակցում են ավելորդ քաշ հավաքելու վտանգի հետ:

Գիտնականները բացատրել են, որ այն առնետների նյարդային համակարգում, որոնք սուկրալոզա են ստացել, ժամանակի ընթացքում սկսել են ձեւավորվել ոչ տիպիկ կապեր, որոնց պատճառով նրանք սկսել են ավելի շատ պարզ ածխաջրածիններ գործածել: Այսպիսով առնետները սկսել են չափից շատ ուտել, ինչը ավելացրել է ճարպակալման առաջացման վտանգը:

Գիտնականները ենթադրում են, որ իրենց ստացած արդյունքները կիրառելի են նաեւ մարդկանց հանդեպ. շաքարին փոխարինող նյութերը կարող են նույն կերպ վնասել մարդկանց ու նպաստել ավելորդ քաշ հավաքելուն:

Շաքարին փոխարինող նյութերի գործածումը ոչ միայն ավելորդ քաշի է հանգեցնում, այլեւ կարող է նպաստել անքնության ու հիպերակտիվության զարգացմանը, հավելել են փորձագետները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է