• Latest news

Ինչպես տան գործերն անեն մեջքի ցավ ունեցողները՝ մի քանի պարզ խորհուրդ

20 մարտի, 2014  12:14

Մարդկանց համար, որոնց մեջքը ցավում է, տնային ամենօրյա գործն իսկական փորձություն է:

Մեղավորը ոչ թե տան գործն է, այլ այն, թե Դուք ինչպես եք անում այն, ասում է աշխատանքային թերապիայի մասնագետ Մայքլ Միլիշիան, փոխանցում է Health Cleveland Clinic-ը: Ահա մի քանի խորհուրդ, որոնք նա տալիս է մեջքի ցավ ունեցող հիվանդների՝ նրանց օգնելու համար անցավ անել տնային եւ այգու գործերը.

1. Մաքրություն փոշեկուլով, հատակ լվալու փայտով կամ բահով

Սխալ՝ շատերի մեջքը ցավում է փոշեկուլով կամ հատակի փայտով մաքրություն անելիս, փոցխով տերեւներ հավաքելիս կամ բահով ձյուն մաքրելիս: Երբ ձգում եք ձեռքերը՝ մեջքը կռացնելով, մեջքի մկանները լարվում են:

Ինչպես պետք է անել՝ պետք է շարժվել ազդրերով ու ուսերով՝ մեջքը թեքելու փոխարեն, ասում է բժիշկ Միլիշիան: Փոխարենը՝ առաջ դրեք մի ոտքը՝ ծունկը թեթեւակի այնպես ծալելով, որպեսզի Ձեր մարմնի վերին մասը մնա ուղղահայաց դիրքում՝ թեթեւ կռացած: Դա կփոքրացնի ծանրաբեռնվածությունը:

Աման լվանալիս

Սխալ՝ խոհանոցային խորը լվացարանը հնարավորություն կտա միանգամից շատ աման լվանալ, բայց փոխարենը Ձեր մեքջքը կցավի: Ներքեւից ամանները վերցնելու համար մարդիկ լվացարանից դեպի հետ են կանգնում ու աման լվանալիս կռանում: Դա ծանրացնում է ողնաշարի սկավառակների ու մեջքի փափուկ հյուսվածքների վիճակը:

Ինչպես պետք է անել՝ այս դեպքում Միլիշիան հնարք է առաջարկում, որի մասին մարդկանց մեծ մասը գլխի չի ընկնում. բացեք լվացարանի ներքեւի պահարանի դուռն ու մի ոտքը ներս դրեք: Դա հնարավորություն կտա հենվելու եւ ավելի լավ հասնելու լվացարանին՝ այդ ընթացքում մեջքն ուղիղ պահելով:

3. Լվացք եւ մանր գործեր

Սխալ՝ մեջքը թեքելով կռանալով՝ գուլպան անկողնու տակից վերցնելու համար Դուք նույն սխալն եք անում, ինչ ամանները լվանալիս:

Ինչպես է պետք անել՝ Միլիշիան խորհուրդ է տալիս «գոլֆ խաղացողի» ռազմավարությունը կիրառել, երբ նա ձգվում է գնդակի համար: Երբ փորձում եք որեւէ բան վերցնել Ձեր աջ ձեռքով, հավասարակշռեք՝ վեր բարձրացնելով ձախ ձեռքը: Եթե դժվար է, ձախ ձեռքով հենվեք մոտ գտնվող առարկայի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել