• Latest news

Ամերիկացիները նշել են իրենց առողջությանը սպառնացող երկու գլխավոր վտանգները

2 նոյեմբերի, 2016  19:07

Ճարպակալումը եւ քաղցկեղն ԱՄՆ-ի բնակիչների առողջության համար գլխավոր խնդիրներն են: Ամերիկացիների կարծիքով՝ հասարակական առողջության համար սպառնալիքի աստիճանի առումով դրանք առաջ են անցնում ՄԻԱՎ-ից, շաքարախտից, սրտի եւ ուղեղի հիվանդություններից: Այս մասին հայտնել են էնդոկրինոլոգների ObesityWeek 2016 ամենամյա հանդիպման ժամանակ ելույթ ունեցած գիտնականները:

«Հարցումը ցույց է տալիս, որ ամերիկացիները հրաշալի հասկանում են, թե ճարպակալումն ինչ վտանգներ է պարունակում, բայց դրա հետ մեկտեղ վատ են պատկերացնում, թե ինչպես է այդ հիվանդությունը զարգանում եւ ինչպես պետք է դրա դեմ պայքարել: Ինձ թվում է, որ ճարպակալումը միակ մահացու վտանգավոր հիվանդությունն է, որի առաջացման դեպքում հիվանդների ավելի քան մեկ երրորդը բժշկի չի դիմում»,- ասել է Ֆլորիդայի (ԱՄՆ) Քլիվլենդի կլինիկայից Ռաուլ Ռոզենտալը:

Հարցումն անցկացրել են Չիկագոյի համալսարանը եւ NORC կազմակերպությունը, որի շրջանակում՝ իրենց եւ շրջապատի առողջության համար ո՞ր հիվանդությունները եւ հիվանդությունների կարգերն են ամենավտանգավորը համարում հարցով գիտնականները դիմել են ԱՄՆ-ի բոլոր նահանգների գրեթե 1.5 հազար բնակիչների, այդ թվում՝ էթնիկ եւ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

Գիտնականներն ամերիկացիներից նաեւ հետաքրքրվել են, թե ինչպես է հնարավոր բուժել նրանց նշած հիվանդությունները եւ արդյոք դրանք օրգանիզմի աշխատանքի համար իրական խնդիր ներկայացնում են կամ՝ սոցիալական ու դիետիկ խանգարում, որը կարելի բժշկական ճանապարհով ուղղել:

Հարցմամբ պարզվել է, որ ԱՄՆ-ի գրեթե բոլոր բնակիչները՝ 80 տոկոսից ավելին, համաձայն են, որ քաղցկեղն ու ճարպակալումը Միացյալ Նահանգների քաղաքացիների առողջության համար ամենավտանգավոր հիվանդություններն են: Դրան հետեւում են ալկոհոլամոլությունն ու թմրամոլությունը (76 տոկոս), շաքարախտը (72 տոկոս), սրտային հիվանդությունները (72 տոկոս), հոգեկան խանգարումները (65 տոկոս) եւ ՄԻԱՎ-ը (46 տոկոս):

Գրեթե բոլոր ամերիկացիները չեն կարծում, որ ճարպակալումն «իսկական» հիվանդություն է, որը բժշկական միջամտության կարիք ունի, եւ ենթադրում են, որ այն կարելի է հաղթահարել մարզումների եւ դիետայի միջոցով, չնայած հարցվածների 75 տոկոսից ավելին հրաշալի գիտակցում է ճարպակալման եւ սրտի կաթվածի, արյան  ճնշման, շաքարախտի ու երիկամների եւ լյարդի խնդիրների հետեւանքով մահվան հավանականության մեծացման միջեւ կապը: Ավելին՝ ամերիկացիների 60 տոկոսից ավելին կարծում է, որ ճարպակալումն ավելի լավ է հաղթահարում դիետան, քան բարիատրիկ վիրաբուժությունը կամ ախորժակը փակող դեղորայքը:

Չնայած իրենց հրապարակային կարծիքին, ավելորդ քաշ ունեցող գրեթե բոլոր ամերիկացիները (94 տոկոսից ավելին) փորձել են դրանից ազատվել, ըստ որում՝ նրանցից կեսը կատարել է կիլոգրամները պակասեցնելու նվազագույնը 5 փորձ, իսկ 20 տոկոսը ավելի քան 20 անգամ անհաջող փորձել է ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Այս ամենը վկայում է, որ Ամերիկայի բնակիչները գիտակցում են ճարպակալման համաճարակի ամբողջ վտանգը եւ փորձում են այն զսպել, սակայն այն հաղթահարել չեն կարողանում դրա էությունը հասկանալու բացակայության եւ ճարպակալման դեմ պայքարի բժշկական միջոցների ու բուժման ոչ զարգացած լինելու պատճառով:

Զեկույցի հեղինակները կարծում են, որ դիետոլոգները եւ բժիշկները շարքային ամերիկացիներին պետք է պարզաբանեն, որ ֆիթնեսն ու դիետան իրականում նիհարելու անարդյունավետ մեթոդներ են, եւ նրանց «ուղղորդեն» քաշը պակասեցնելու ավելի արդյունավետ մեթոդների, որոնց աջակցում է բժշկական համայնքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է