• Latest news

Ծխելն ավելի շատ է կրճատում ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց կյանքի տեւողությունը, քան վիրուսը. հետազոտություն

4 նոյեմբերի, 2016  16:20

Ծխելն ավելի շատ է կարճացնում ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց կյանքի տեւողությունը, քան դա անում է իմունային անբավարարության վիրուսը: Սա պարզել են ԱՄՆ-ում հարյուրավոր հիվանդների կյանքին հետեւած գիտնականները:

«ՄԻԱՎ-ով վարակված մարդը, որը մշտապես ընդունում է հակառետրովիրուսային դեղամիջոցներ եւ դրա հետ մեկտեղ ծխող է, ավելի շուտ հենց ծխելու եւ դրա հետ կապված հիվանդությունների հետեւանքով կմահանա, այլ ոչ թե ՄԻԱՎ-ից: Լավ նորությունն այն է, որ ծխելուց հրաժարվելը նկատելիորեն կերակարացնի այդպիսի հիվանդների կյանքի տեւողությունը»,- ասել է Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) աշխատակից Կրիշնա Ռեդին:

Ռեդին եւ նրա գործընկերները նման եզրակացության են հանգել մեծ թվով ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց առողջությանը հետեւելու ընթացքում եւ ինֆեկցիայի զարգացման համակարգչային մոդելի օգնությամբ՝ հաշվի առնելով օրգանիզմում վիրուսի բազմացման բոլոր հետեւանքները:

Նրանց հաշվարկներն ու դիտումները ցույց են տվել, որ հակառետրովիրուսային դեղամիջոցները միայն ֆինանսական եւ կարգապահության հետ կապված խնդիրների պատճառով պարբերաբար ընդունող հիվանդների կյանքի տեւողությունը միջինը 6 տարով կրճատվում է այն դեպքում, եթե սկսում են ծխել կամ ծխելուց չեն հրաժարվում, երբ տեղեկանում են ՄԻԱՎ-ով վարակվելու մասին:

Ծխելն ավելի վատ է անդրադառնում ՄԻԱՎ-ով վարակված այն հիվանդների վրա, որոնք դեղամիջոցը կանոնավոր են ընդունում. նրանք կորցնում են կյանքի մինչեւ 8 տարի: Մյուս կողմից՝ հիվանդների հետազոտությունները ցույց են տալիս, որ ինֆեկցիայի զարգացման ցանկացած փուլում ծխելը թողնելը կամ ծխախոտից հրաժարվելը հիվանդներին գրեթե լիակատար վերադարձնում է կյանքի այն տարիները, որոնք նրանք կկորցնեին, եթե շարունակեին ծխել:

Ռեդին նշել է, որ ամեն դեպքում ավելի լավ է ծխելուց անմիջապես հրաժարվել հիվանդության հայտնաբերումից հետո՝ առավելագույն արդյունքի հասնելու կամ կյանքի տեւողությունն առավելագույնս երկարացնելու համար:

«Ցավոք, ծխելու տարածման դեմ եւ ծխախոտից հրաժարվելը խթանող միջոցառումներն ընդգրկված չեն ՄԻԱՎ-ի բուժման եւ դրա դեմ պայքարի մեթոդների մեծ մասում: Հաշվի առնելով այն, որ ՄԻԱՎ-ով վարակվածները մոտ 2 անգամ ավելի հաճախ են ծխում, քան մյուս մարդիկ, մենք այդ իրավիճակը պետք է փոխենք»,- եզրակացրել է բժիշկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել