• Latest news

5 տարածված առասպել էպիդուրալ անզգայացման մասին

6 նոյեմբերի, 2016  16:39

Երեխայի ծնունդը կարող է երկարատեւ եւ ցավագին գործընթաց լինել: Բազմաթիվ կլինիկաներում ծննդկանի ցավերը թեթեւանելու համար էպիդուրալ անզգայացում է արվում, որն արգելափակում է ցավագին զգացողությունները՝ կնոջը գիտակցության մեջ պահելով: Որոշ կանայք վախենում են անզգայացման նման տարբերակից՝ կարծելով, որ այն կարող է վնասել իրենց կամ երեխային:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում էպիդուրալ անզգայացման մասին ամբողջ աշխարհում տարածված մի քանի առասպել.

Առասպել N1. էպիդուրալ անզգայացումից հետո չի կարելի կրծքով կերակրել

Բազմաթիվ հետազոտություններ կան էպիդուրալ անզգայացման եւ կրծքով կերակրելու միջեւ կապի մասին, սակայն ոչինչ չի ապացուցում, որ անզգայացման այս տեսակն ինչ-որ կերպ ազդում է կրծքով կերակրելու վրա: Այդ պատճառով բժիշկները պնդում են, որ էպիդուրալ անզգայացումից հետո կրծքով կերակրել կարելի է եւ պետք է:

Առասպել N2. Էպիդուրալ անզգայացումից հետո կեսարյան հատում է պահանջվում

Այս առասպելը միայն կիսով չափ է ճիշտ. էպիդուրալ անզգայացումն ամենեւին էլ կեսարյան հատուկ չի ենթադրում, սակայն որոշ դեպքերում անզգայացման այս տեսակի կիրառումը կարող է դանդաղեցնել բնական ծննդաբերությունը, եւ բժիշկները ստիպված են լինում կեսարյան հատում անել:

Առասպել N3. էպիդուրալ անզգայացումը ցավոտ է

Երբ կինը տեղեկանում է էպիդուրալ անզգայացման մեխանիզմի մասին, նրան թվում է, որ այն չափազանց ցավոտ գործողություն է: Հակառակը, էպիդուրալ անզգայացումն օգտագործվում է ծննդաբերությունն առավելագույնս առանց ցավի դարձնելու համար:

Առասպել N4. Էպիդուրալ անզգայացումը կարող է վնասել երեխային

Սա եւս մեկ առասպել է, որը գիտությունը վաղուց հերքել է: էպիդուրալ անզգայացումն անվտանգ է համարվում, եւ ճիշտ օգտագործման դեպքում (հակացուցումների բացակայության պարագայում) որեւէ լրացուցիչ վտանգ, միջին վիճակագրականից բացի, ո՛չ մոր, ո՛չ երեխայի համար չկա: Անզգայացումից առաջ, դրա ընթացքում կամ դրանից հետո բժիշկները մշտապես հետեւում են կնոջը եւ երեխային:

Առասպել N5. Էպիդուրալ անզգայացումը բազմաթիվ կողմնակի ազդեցություններ ունի

Իրականում էպիդուրալ անզգայացումն այդքան էլ շատ կողմնակի ազդեցություն չունի: Այս գործողության միակ հետեւանքը ծննդաբերությունից հետո մեջքի ցավերն են: Սակայն հետծննդյան շրջանում կանոնավոր վարժությունները կօգնեն արագորեն լուծել նաեւ այս խնդիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել