• Latest news

Աղջնակը կրտսեր քրոջը փրկել է՝ տալով իր ոսկրածուծը (լուսանկարներ)

11 նոյեմբերի, 2016  21:37

Երբ Ավան 5 ամսական էր, նրա մոտ մուկոպոլիսախարիդոզ են ախտորոշել, որը հազվագյուտ գենետիկական խանգարում է: Նրա օրգանիզմում անբավարար էին գլիկոզամինոգլիկանների՝ շաքարի մոլեկուլների տարրալուծման համար անհրաժեշտ ֆերմենտները: Առանց այս ֆերմենտների այդ մոլեկուլները կուտակվում են օրգանիզմում եւ վնասում բոլոր ներքին օրգանները:

Աղջիկն անհապաղ ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ուներ: Իսկ նման փոխպատվաստում կատարելու համար անհրաժեշտ է համապատասխան, նրան լիակատար համատեղելի դոնոր գտնել: Մասնագետները ստուգել են նրա երկու եղբայրներին եւ ավագ քրոջը՝ 9-ամյա Լիլի Թոմասին: Ի զարմանս ծնողների՝ վերջինս փոքրիկ Ավայի հետ գենետիկորեն համատեղելի էր եւ կարող էր նրա դոնորը դառնալ:

«Ես շատ ուրախ էի, որ կարող եմ նրան օգնել»,- ասել է Լիլին, որն, իհարկե, համաձայնել է փոխպատվաստմանը:

«Դա ուղղակի հրաշք էր: Մենք անգամ հույս չունեինք դոնոր գտնել: Մենք փորձեցինք բոլոր երեխաներին, եւ Լիլին համապատասխանող դոնոր էր, դա զարմանալի էր»,- ասել են ծնողները:

Ավային փոխպատվաստել էին քրոջ ողնուղեղը, եւ այդ վիրահատության շնորհիվ աղջիկը սկսել էր ապաքինվել: Հիմա նա որոշ խնդիրներ ունի ոսկորների հետ կապված, բայց ընդհանուր առմամբ նրա վիճակը մեծապես լավացել է:

Նշենք, որ եթե ընտանիքում կա 4 երեխա, ապա հավանականությունը, որ նրանցից մեկը կարող է մյուսի համար ողնուղեղի փոխպատվաստման դոնոր դառնալ ընդամենը 25 տոկոս է: Եթե քույրերի եւ եղբայրների մեջ չի հաջողվում  համապատասխան դոնոր գտնել, ապա նրան սկսում են փնտրել կողմնակի մարդկանց շրջանում: Այդ որոնումները հեշտացնելու համար աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, կա ողնուղեղի դոնորների ռեեստր: Մարդիկ կամավոր գրանցվում են եւ իրենց գենետիկ տվյալները հանձնում (3 մլ արյուն), եւ եթե ինչ-որ հիվանդանոցում լինում է հիվանդ, որը փոխպատվաստման կարիք է ունենում, համապատասխան դոնորին փնտրում են ռեեստրում:

Հիշեցնենք, որ այսօր ողնուղեղի ցողունային բջիջների փոխպատվաստումը շատ հաջող կիրառվում է մի շարք հիվանդություններ բուժելու համար, այդ թվում՝ արյան չարորակ հիվանդությունների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել