• Latest news

Սննդային հավելումներն աղիների քաղցկեղ են առաջացնում

14 նոյեմբերի, 2016  21:32

Սննդային տարածված հավելումը կարող է որոշակի դերակատարում ունենալ կոլորեկտալ քաղցկեղի առաջացման համար: Այս մասին նշված է Journal of agricultural and food chemistry գիտական ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Կոլորեկտալ քաղցկեղի առաջացման վտանգի գործոնները ներառում են աղիքների բորբոքային պրոցեսները, ինչպիսին Կրոնի հիվանդությունն է կամ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը: Արդի գիտական գրականության տեսությունը ցույց է տալիս, որ միկրոբիոտիկայի փոփոխությունը ավելի հաճախ է զուգակցվում կոլորեկտալ քաղցկեղի հետ: «Կոլորեկտալ քաղցկեղով հիվանդացածությունը նկատելիորեն աճում է 20-րդ դարի կեսերից: Այս հիվանդության առանցքային առանձնահատկությունը աղիքային միկրոբիոտիկայի փոփոխությունն է, որը օնկոգենեզի համար բարենպաստ հենք է ստեղծում»,- ասել է բժիշկ Էմիլի Վինոիսը:

Հետազոտողները որոշել են մկների շրջանում ուսումնասիրել որոշ սննդակարգային փոփոխությունների ազդեցությունը քաղցկեղային ուռուցքի առաջացման վրա: Գոյություն ունեն աղիքներում ապրող ավելի քան 100 տրիլիոն մանրէներ, այդ թվում՝ բակտերիաներ, վիրուսներ եւ սնկեր: Միկրոբիոտան կազմված է մանրէների տիրոջ եւ նրանց ֆիզիոլոգիական փոխազդեցությունից, որոնք շրջակա միջավայրից են հայտնվում:

Սննդակարգի, կենսակերպի կամ ինֆեկցիայի հետեւանքով միկրոբիոտայի լուրջ փոփոխությունները կարող են փոխել մանրէների միջեւ համակեցության հարաբերությունները, ինչը հանգեցնում է աղիքների բորբոքային հիվանդությունների: Իսկ դրանք նպաստում են հաստ աղիիում ուռուցքի առաջացմանը:

Հետազոտողները վարկած են առաջադրել, որ էմուլգատորները ներգործում են աղիքայի ֆլորայի վրա եւ նպաստում են կոլորեկտալ քաղցկեղին: Գիտնականները մկներին կերակրել են առավել տարածված հավելուկներով՝ պոլիսորբատ-80-ով եւ կարբոկսիմեթիլցելյուլոզայով: Նրանք հայտնաբերել են, որ էմուլգատորների օգտագործումը աղիքների միկրոբիոտիկայի կազմը կտրուկ փոխում է եւ նպաստում է աղիքների բորբոքմանը, որը քաղցկեղի առաջացման բարենպաստ միջավայր է ստեղծում: Հրահրված փոփոխությունները նպաստում են ֆլագելինի եւ լիպոպոլիսախարիդի արտադրմանը: Այս նյութերը իմունային համակարգում ակտիվացնում են գեների բորբոքումների հակվածությունը:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ էմուլգատորները միկրոբիոմի փոփոխություններ են առաջացնում: Այդ փոփոխությունները բավարար են աղիքների էպիթելային բջիջներում հավասարակշռության փոփոխման համար: Իսկ էպիթելային բջիջների փոփոխությունները հարուցում են ուռուցքների առաջացում եւ զարգացում: Այս տվյալները հաստատում են այն վարկածը, որ աղիքների միկրոբիոտիկայի կազմի փոփոխությունը բորբոքում է հարուցում, ինչը նպաստում է կոլորեկտալ քաղցկեղի առաջացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել