• Latest news

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից աշխատավայրում

19 նոյեմբերի, 2016  14:12

Գերմանացի մասնագետի մի քանի պարզ խորհուրդները կօգնեն ինչպես գործատուին, այնպես էլ աշխատակիցներին:

Մեր ժամանակներում մարդիկ հիվանդության պատճառով տանն են մնում միայն ծայրահեղ դեպքերում՝ աշխատանքը կորցնելու վտանգի պատճառով: Սակայն խելամիտ գործատուն աշխատանքից կազատեր առաջին հերթին նման աշխատակիցներին, որոնք իրենց անպատասխանատու վերաբերմունքով վտանգ են ստեղծում ոչ միայն իրենց, այլեւ գործընկերների եւ հաճախորդների համար:

Եթե, ամեն դեպքում, հիվանդ աշխատակիցը գալիս է աշխատանքի, վարակվելուց խուսափելու գործում կօգնեն բժշկական գիտությունների դոկտոր, Արտադրական եւ գործարանային բժիշկների գերմանական միության փոխնախագահ Անետ Վալ-Վահենդորֆի խորհուրդները:

Ախտահանեք ստեղնաշարը, վարդակներն ու դռան բռնակները

Դռան բռնակները, վարդակներն ու ստեղնաշարերն ամենապահանջված մակերեւույթն են, որոնց դիպչում են ե՛ւ հիվանդները, ե՛ւ առողջները: Այստեղ ամենամեծ քանակությամբ վիրուսներն ու մանրէներն են հավաքվում:

Սենյակում ոչ շատ բարձր ջերմաստիճան պահպանեք

Սենյակային կատարյալ ջերմաստիճանը 21-22 °С է: Ավելի բարձր ջերմաստիճանի դեպքում շնչուղիների լորձաթաղանթը խոնավության պակաս է զգում եւ ավելի խոցել է դառնում վարակների առջեւ:

Անընդհատ լվացեք ձեռքերը

Ձեռքերը վարակվելու հիմնական ուղին են, այդ պատճառով հարկավոր է պարբերաբար ախտահանող միջոցներ օգտագործել: Փորձեք խուսափել ձեռքերի եւ աչքերի, բերանի, քթի շփումից, որպեսզի չտարածեք վարակը:

Հիվանդանալու դեպքում տանը մնացեք

Հիվանդ աշխատակիցը վատ օգնական է աշխատանքում: Մի վարակեք ուրիշներին եւ ուշադրություն հատկացրեք սեփական առողջությանը: Այդ դեպքում ավելի հեշտ կկազդուրվեք եւ քիչ բացասական հետեւանքներով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է