• Latest news

Հարուստ մարդիկ աղքատներից 7-10 տարով ավելի են ապրում

8 դեկտեմբերի, 2016  10:41

Աղքատությունը բացասաբար է անդրադառնում ոչ միայն կյանքի որակի, այլեւ տեւողության վրա: Նման պնդմամբ են հանդես եկել East Tennessee State University-ի գիտնականները: American Journal of Public Health ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն՝ հարուստ մարդիկ 7-10 տարով ավելի երկար են ապրում, քան աղքատները: Հետազոտության հեղինակների Ռենդի Վիկոֆի խոսքով՝ գործընկերների հետ նման մեծ տարբերություն բացահայտել չէին սպասում:

Հետազոտության համար գիտնականները նորից են բաժանել ԱՄՆ-ն, այս անգամ ոչ թե աշխարհագրորեն, այլ ֆինանսական առումով՝ հիմնվելով որոշակի տեղանքում ընտանիքների միջին եկամտի վրա: Այնուհետեւ նրանք վերլուծել են «նոր նահանգների» ամենաաղքատ եւ ամենահարուստ ընտանիքների տվյալները մի շարք չափանիշներով. կյանքի տեւողություն, ծխող եւ ճարպակալմամբ տառապող մարդիկ, առողջությանը վերաբերող այլ տեղեկատվություն: Արդյունքները ցնցել են մասնագետներին. պարզվել է, որ ամենաաղքատ «նահանգներում» տղամարդիկ 10 տարով պակաս են ապրում, քան ամենահարուստ նահանգներում, իսկ կանայք՝ 7 տարով պակաս (մինչեւ 76 տարի): Հետազոտության հեղինակները հայտարարել են, որ կյանքի նման ցածր տեւողությունը հիմք է տալիս ենթադրել, որ ԱՄՆ-ի սահմանների ներսում մի քանի զարգացող երկրներ են թաքնված:

Հետաքրքիր է, որ հարուստների եւ աղքատների կենսակերպը, ըստ հետազոտության արդյունքների, նույնպես զգալիորեն տարբերվում է, ինչը, հավանաբար, նույնպես անդրադառնում է կյանքի տեւողության վրա: Օրինակ՝ աղքատ մարդկանց շրջանում ծխողների թիվը 4.5 անգամ ավելի է եղել, քան հարուստների շրջանում: Բացի այդ, աղքատները, ի տարբերություն ապահովված քաղաքացիների, 50%-ով ավելի հաճախ են տառապում ճարպակալմամբ:

Համալսարանի աշխատակիցները նաեւ ֆինանսական տեղեկատվությունը համադրել են աշխարհագրականի հետ եւ հայտնաբերել, որ ԱՄՆ-ի 5 նահանգներում ինչպես շատ աղքատ, այնպես էլ շատ հարուստ ընտանիքներ են բնակվում, այդ պատճառով, հետազոտողների խոսքով, հարցը ոչ թե ռեսուրսների անբավարարության, այլ դրանց սխալ տեղաբաշխման մեջ է: Ռենդի Վիկոֆն ընդգծել է, որ եթե մոտ ապագայում աղքատ ընտանիքների օգնության առողջապահական ծրագրերը չվերակազմավորվեն, աղքատների եւ հարուստների միջեւ տարբերությունն ավելի կխորանա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել