• Latest news

Գիտնականները վատ տապակած հավի մեջ եւս մի վտանգավոր բան են գտել

13 դեկտեմբերի, 2016  22:36

Վատ տապակած հավի օգտագործումը կարող է բերել Գիյեն–Բարրեի համախտանիշի առաջացման, որը ամենածանր նյարդաբանական հիվանդություններից մեկն է։ Այս մասին հայտնել են Միչիգանի համալսարանի գիտնականները։ Դրա հետեւանքը սուր նյարդա–մկանային կաթվածն է։

Միչիգանի համալսարանի աշխատակցուհի Լիզա Մենսֆիլդի խոսքով՝ վատ տապակած թռչնամսի մեջ առկա Campylobacter jejuni մանրէների վտանգն այն է, որ դրանք կայուն են հակաբիոտիկների նկատմամբ։

Ավելի վաղ մասնագետները հայտարարել էին, որ վատ մշակած մթերքները, այսինքն՝ որոնք պատրաստվել են համ տալու կամ օգտագործման ժամկետը երկարաձգելու նպատակով դրանք աղ դնելու, պահածոյացնելու, ապխտելու եւ այլ միջոցներով,  շատ սարսափելի հետեւանքներ կարող են ունենալ։

Ըստ ԱՀԿ հանձնարարականների՝ օրական ընդամենը  50 գ վերամշակած մսից պատրաստած ուտեստը, օրինակ՝ նրբերշիկը, 18 տոկոսով մեծացնում է հաստ աղու քաղցկեղի ռիսկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել