• Latest news

Ինչպե՞ս կարելի է պաշտպանվել շմոլ գազից թունավորումից

9 հունվարի, 2017  18:42

Այս ձմռանը Հայաստանում շմոլ գազից թունավորման ավելի քան 130 դեպք է գրանցվել։ Համեմատության համար նշենք, որ անցյալ ձմռանը այդ դեպքերը մի քանի անգամ քիչ են եղել՝ մոտ 40։ ՀՀ Առողջապահության  նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանի խոսքով՝ թունավորման դեպքերի այդ մեծ քանակը պայմանավորված է ցուրտ եղանակով եւ նրանով, որ որոշ մարդիկ, զբաղված լինելով տոների նախապատրաստությամբ, մոռանում են անվտանգության միջոցառումների մասին։

Ի՞նչ է շմոլ գազից թունավորումը, ինչու՞ է այն այդքան վտանգավոր եւ ինչպե՞ս կարելի է դրանից պաշտպանվել։ Այդ հարցերի պատասխանները NEWS.am Medicine–ի թղթակցին օգնել է գտնել Միքայել Գաբրիելյանը։

Ինչպե՞ս է տեղի ունենում շմոլ գազից թունավորումը

Շմոլ գազը, ընկնելով մարդու օրգանիզմ, կապվում է հեմոգլոբինի հետ եւ արգելափակում բջիջներին թթվածնի մատակարարումը։ Դա հանգեցնում է հիպօքսիայի։  Շմոլ գազը միանում է նաեւ թթվայնացման ռեակցիայի ժամանակ՝ խախտելով հյուսվածքներում բիոքիմիական հավասարակշռությունը։ Հիպոքսիայի պատճառով ուղեղի աշխատանքը խախտվում է, վրա է հասնում գիտակցության կորուստ, իսկ սուր թունավորումը օգնության բացակայության պարագայում կարող է հանգեցնել մահվան։

Թե որքան ժամանակում շմոլ գազը կարող է սպանել մարդուն, կախված է մի քանի հանգամանքից։ Մեքենայում կամ այլ փոքր ու փակ տարածքում մարդը կարող է 20 րոպեում խեղդվել։ Մեծ տարածքում թունավորումը կարող է ավելի ուշ վրա հասնել։

Շմոլ գազից թունավորման նշաններ

Առաջին նշաններն են գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը եւ քնկոտությունը։ Այդ նշանների առկայության դեպքում անհրաժեշտ է անմիջապես մտածել թունավորման մասին, հատկապես եթե մոտակայքում գազօջախ կա կամ գազի այլ աղբյուր։

Ի՞նչ անել շմոլ գազից թունավորվելու դեպքում

Եթե Դուք շմոլ գազի հոտ եք զգում կամ թունավորման նշաններ եք նկատում, պետք է անմիջապես մաքուր օդ դուրս գալ եւ օդափոխել տարածքը։ Եթե տանը գազօջախ կա, անջատեք այն, փակեք գազի հոսքը տուն։ Սովորաբար այս հասարակ միջոցները բավական են. եթե տարածքը նորմալ օդափոխվում է, գազի խտությունը նվազում է, դրա հետ մեկտեղ՝ թունավորման ռիսկը։

Տներում կան հատուկ սարքեր, որոնք անջատում են գազը, եթե օդում շմոլ գազ է հայտնաբերվում։ Մասնագետը խորհուրդ է տալիս ուշադիր լինել այդ սարքն օգտագործելիս եւ ոչ մի դեպքում չանջատել այն։

Եթե մաքուր օդում կամ տարածքն օդափոխելուց հետո թունավորման նշանները չեն անցնում դիմեք բժշկի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել