• Latest news

Կրասնոդարի գլխավոր բժիշկը փրկել է հայ ծննդկանին ու նրա փոքրիկին (ֆոտո)

14 հունվարի, 2017  12:07

ՌԴ Կրասնոդարի երկրամասի առողջապահության նախարար Եվգենի Ֆիլիպովը 2017 թվականին Սոչիի ծննդատանը բարդ ծնունդ է ընդունել: Աբխազիայից Քրիստինե Գեւորգյանը շատ փոքր քաշով աղջիկ է լույս աշխարհ եկել՝ ընդամենը 870 գրամ: Բժիշկների ժամանակին եւ գրագետ գործողությունների շնորհիվ մայրն ու փոքրիկը փրկվել են: Երեխան արդեն քաշ է հավաքում:

«Արտակարգ իրավիճակ էր, Աբխազիայից ծանր վիճակում երիտասարդ կնոջ բերեցին: Որոշեցինք վիրահատել: Հաշվի առնելով հղիության բարդ ընթացքը՝ վիրահատությունը հաջող անցավ»,- պատմել է նախարարը:

Այս ամբողջ ընթացքում երեխան ինկուբատորում է եղել, որտեղ պայմաններն առավելագույնս մոտ են մայրականին:

«Մեծ վարպետության անցկացված վիրահատությունը թույլ տվեց կրճատել փոքրիկի համար հնարավոր բարդությունները: Աղջիկը ծայրահեղ փոքր քաշով ծնվեց, եւ նրան ոչ միայն դեղամիջոցներ, այլեւ հատուկ սարքավորումներ էին անհրաժեշտ: Ուրախ ենք, որ փոքրիկը մեծանում է ու հաղթահարում դժվարությունները: Հիմա աղջկա հասակը 32 սմ է, քաշը՝ արդեն 1.040 գրամ»,- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին պատմել է Սոչիի ծննդատան նեոնաթալոգիայի բաժնի գլխավոր բժշկի տեղակալ

«Այս ծնունդը շատ սպասված էր մեր ընտանիքի համար: Վեց տարի շարունակ ամուսնուս հետ հետազոտվում էինք: Երբ վտանգ առաջացավ, մտածում էինք, որ կորցնում ենք վերջին հույսը: Բարեբախտաբար՝ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Երբ երեխան 2.5 կգ քաշ հավաքի, եւս մեկ անգամ մանրամասն կհետազոտեն, եւ մենք վերջապես տուն կգնանք: Մտածում ենք՝ ինչպես կոչել նրան, բայց առայժմ չենք կողմնորոշվում անվան ընտրության հարցում: Երբ նա մեծանա, անպայման պատմելու ենք բժշկի մասին, որը նրան օգնեց լույս աշխարհ գալ»,- պատմել է 24-ամյա Քրիստինե Գեւորգյանը:

Ֆոտո: minzdravkk.ru

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել