• Latest news

Ի՞նչ պետք է իմանալ դողէրոցքի մասին

26 մարտի, 2014  21:29

Մեր կյանքի ընթացքում բոլորս էլ այս կամ այն ձեւով պայքարում ենք ստրեսային իրավիճակների դեմ, այն  հատկապես  զգալի է էսենցիալ տրեմորով (դողէրոցք) հիվանդների մոտ, հաղորդում է Health Cleveland Clinic-ը:

Առաջին հայացքից Էսենցիալ տրեմորը (ԷՏ) կարող է Պարկինսոնի հիվանդություն  թվալ: Բայց դրանք տարբեր են, քանի որ էսենցիալ տրեմորը (դող)  առաջ է գալիս, երբ մարդը սկսում է շարժվել՝ ուտել, խմել կամ գրել: Իսկ Պարկինսոնի հիվանդության դեպքում,  մարդն անգամ անշարժ վիճակում կարող է դողալ, ասում է նյարդաբան Քրիստին Էփբլինը: Մեծամասամբ այն արտահայտվում է ձեռքերի  դողով, բայց  դողը կարող է նաեւ հասնել գլուխ, ծնոտ, ինչպես նաեւ ձայնի վրա անդրադառնալ: Որոշ, ավելի ծանր իրավիճակներում դողը կարող է ազդել հավասարակշռության վրա: ԷՏ-ն կարող է ժառանգաբար փոխանցվել, բայց ոչ միշտ: Բժիշկ Էփբլին ասում է, որ որոշ դեղորայքներ նույնպես կարող են առաջացնել դող, օրինակ լիթիումը եւ  հակադեպրեսանտները: Հիպերթիրեոզը նույնպես կարող է առաջացնել դող, որը նման է ԷՏ-ին:

Բժիշկ Էփլբին նշում է նաեւ, որ ԷՏ-ի ախտորոշման դեպքում, բժիշկները նշանակում են տարբեր դեղորայքներ, հիմնականում  պրոպրանոլոլ (ճնշման դեղորայք) եւ պրիմիդոն (հակացնցումային դեղորայք):

Բացի դեղորայքից  ԷՏ-ով հիվանդներին  տալիս են տարբեր խնդիրներ, որոնք հիվանդները ուշադիր պետք է պլանավորեն եւ կատարեն որոշակի  սահմանափակ ժամանակահատվածում:

ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտները խորհուրդ են տալիս ամենաբարդ խնդիրները թողնել օրվա ամենաբարենպաստ պահի համար:  Երբ դողը անցնում է, պետք է  սկսել գրել՝  գրանցել հաշիվներ, ուղարկել բացիկներ:

Բժիշկ Էփլբին խորհուրդ է տալիս օգտագործել սպասքի ավելի մեծ պարագաներ՝ մեծ բռնակներով, որպեսզի ուտելը ավելի հեշտ լինի:

Գերադասելի է կրել այնպիսի հագուստ եւ կոշիկ, որոնք հագնելիս եւ հանելիս ավելորդ խնդիրներ չեն առաջացնի:

ԷՏ-ով հիվանդները պետք է նաեւ խուսափեն կոֆեինով հարուստ խմիչքներից եւ ավելի շատ ժամանակ պետք է հատկացնեն քնին: Եթե դեղորայքը չի օգնում կամ դրանց հանդեպ անհանդուրժողականություն կա, այդ դեպքում հիվանդներին կատարում եմ խթանիչի փոխպատվաստում: Սա թերապեւտիկ վիրաբուժություն է, որի ընթացքում հիվանդի ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է դողի համար, տեղադրում են էլեկտրական խթանիչներ՝ դողը նվազեցնելու նպատակով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել