• Latest news

Երկլեզուները մյուս մարդկանցից ավելի լավ են պաշտպանված Ալցհեյմերի հիվանդությունից

1 փետրվարի, 2017  10:45

Երկլեզուները, այն մարդիկ, որոնք կարող են մտածել եւ խոսել երկու լեզվով, մյուս մարդկանցից ավելի լավ են պաշտպանված Ալցհեյմերի հիվանդությունից: Vita-Salute San Raffaele University-ի (Իտալիա) հետազոտությամբ պարզվել է, որ երկլեզուների մոտ այս հիվանդությունը միջինը 5 տարով դանդաղում է:

Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող 85 մարդկանց մասնակցությամբ հետազոտությամբ պարզվել է, որ երկլեզուների շրջանում հիվանդությունը զգալիորեն դանդաղ է զարգանում, քան այն մարդկանց, որոնք միայն մեկ մայրենի լեզվով են խոսում: Գիտնականները հաստատել են, որ 2 լեզվով խոսող մարդու ուղեղը առանցքային գոտիներում մեծ քանակով կապերով է օժտված, հատկապես այն գոտիներում, որտեղ իրականացվում է գործադիր վերահսկողությունը: Համարվում է, որ լեզուներին մշտապես միանալու անհրաժեշտությունը մեծացնում է սպիտակ նյութի խտությունը եւ ուղեղն ավելի կայուն դարձնում դեգեներատիվ պրոցեսների նկատմամբ: Դա էլ նրանց պաշտպանում է դեմեցիայից։

Էֆեկտը հատկապես արտահայտված է եղել այն մարդկանց մոտ, որոնք երկու լեզվով շփվել են մշտապես եւ ակտիվորեն: Տվյալ խմբի մասնակիցների շրջանում դիտվել են տկարամտության ավելի թեթեւ ախտանիշներ այն երկլեզուների համեմատությամբ, որոնք ակտիվորեն շփվել են միայն մեկ լեզվով։

Հետազոտությամբ հաստատվում է մտավոր պաշարների տեսությունը , որի համաձայն կրթական ավելի բարձր մակարդակ ունեցող Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների մոտ հիվանդությունն ավելի թեթեւ ընթացք ունի եւ դրա զարգացումը կարող է դանդաղել: Այդուհանդերձ, նույնիսկ այս խմբում հիվանդությունը դեռեւս անբուժելի է համարվում եւ ժամանակի ընթացքում բերում է նույն ծանր, անշրջելի հետեւանքներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել