• Latest news

Առաջին օգնություն վնասվածքների դեպքում. ի՞նչ է կարելի անել, իսկ ի՞նչ՝ չի կարելի

8 փետրվարի, 2017  15:36

Ինչպիսի՞ առաջին օգնություն է անհրաժեշտ ցույց տալ ձմռանը փողոցում վնասվածք ստացած մարդկանց: Ի՞նչ է կարելի անել, եւ ի՞նչ չի կարելի ոչ մի դեպքում անել: Այս ամենի մասին լրագրողներին պատմեց վնասվածքաբան Հրանտ Աշճյանը:

Մասնագետը նշեց, որ առաջին հերթին անհրաժեշտ է վնասված տեղի վրա սառույց դնել: Բարեբախտաբար, ձմռանը դժվար չի լինի փողոցում սառույց գտնել: Տան պայմաններում կարելի է դնել սառույցով փաթեթ, որը կարելի է սրբիչով փաթաթել: Այնուհետեւ հարկավոր է շտապ օգնություն կանչել կամ մասնագետի այցելել, եթե հիվանդն ի վիճակի է մոտակա կլինիկա ինքնուրույն հասնել: Եթե վերքը լուրջ է կամ հիվանդի մոտ բաց կոտրվածք կա, ավելի լավ է նրան ձեռք չտալ եւ ինքնուրույն չտեղաշարժվել, շտապ օգնության բժիշկները կկկարողանան գրագետ կազմակերպել նրա տեղափոխությունը:

Ցանկացած դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագիտական օգնության, եթե նույնիսկ թվում է, թե վնասվածքն աննշան է: Մասնագետը նշեց, որ նույն կոտրվածքները ոչ միշտ են անզեն աչքով տեսանելի, եւ ինքը հիվանդը չի կարող համոզված լինել, որ կոտրվածք չի ստացել: Նույնիսկ մասնագետը չի կարող դրանում համոզված լինել, մինչեւ չտեսնի վնասված վերջույթի ռենտգեն պատկերը:

Երբեմն հիվանդներին թվում է, թե ձեռքի կոտրվածք չեն ստացել (սա ձնռան ժամանակաշրջանում Հայաստանում ավելի հաճախ գրանցվող կոտրվածքն է), եթե կարողանում են մատները շարժել: Սակայն մատների շարժունակությունը չի կարող վկայել կոտրվածքի բացակայության մասին, պնդում է մասնագետը: Հետեւաբար՝ ցանկալի է վնասվածքը բժշկին ցույց տալ, այլ ոչ թե սպասել մինչեւ կոտրվածքի հետեւանքով բարդություններ սկսվեն:

Իսկ ի՞նչ խորհրուրդ չի տրվում անել

Վնասվածքաբանը նշեց, որ առաջին 72 ժամվա ընթացքում ոչ մի դեպքում չի կարելի վնասված վերջույթը տաքացնել՝ տաքը միայն կմեծացնի այտուցը, իսկ որոշ դեպքերում արյունահոսություն եւ այլ բարդություններ կառաջացնի:

Կան Հայաստանում շատ տարածված ժողովրդական բժշկության մի շարք մեթոդներ, որոնք ոչ մի քաննադատության չեն դիմանում եւ բժիշկների տարակուսանքն են առաջացնում: Այսպես՝ որոշ հիվանդներ, հույս ունենալով վնասվածքը տան պայմաններում բուժել, վնասված տեղի վրա խմոր են դնում, աղով սոխ, մեղր, իսկ երբեմն նույնիսկ հում միս, որոնք իբր պետք է «ցավը քաշեն»: Բնականաբար, այս մեթոդները ոչ մի բանով չեն կարող օգնել վնասվածք ունեցող մարդուն, բայց ահա նրա վիճակը, հակառակը, վատացնել կարող են. վնասված վերջույթը տաքացնելով՝ կարող են ուժեղ այտուց, արյունահոսություն եւ այլ անցանկալի խնդիրներ առաջացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է