Հավանեք մեր էջը ֆեյսբուքում

 

Հնարավոր է՝ շուտով մալարիայի դեմ արդյունավետ պատվաստանյութ հայտնվի

17 փետրվարի, 15:29

Տյուբինգենի (Գերմանիա) Հասարակածային բժշկության ինստիտուտի հետազոտողների միջազգային խմբի մշակած մալարիայի դեմ նոր պատվաստանյութի արդյունավետությունը հաստատվել է կլինիկական հետազոտությունների երկրորդ փուլում: Պատվաստում ստացած մարդիկ մալարիայից լիովին պաշտպանված են:

Փորձին 67 առողջ կամավոր է մասնակցել, որոնք հիվանդության դեմ իմունիտետ են ձեռք բերել, որը նվազագույնը 10 շաբաթ պահպանվել է: Կողմնակի լուրջ էֆեկտներ չեն նկատվել: Այդուհանդերձ, սա ընդամենը կլինիկական հետազոտությունների երկրորդ փուլն է, եւ պատվաստանյութն առայժմ պրակտիկայում չի կարող օգտագործվել:

Հիշարժան է, որ սա մալարիայի դեմ առաջին պատվաստանյութը չէ, որն ապացուցել է իր արդյունավետությունը: Անցյալ տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր, որ Mosquirix-ի (մալարիայի դեմ առաջին պատվաստանյութը, որը պաշտոնական արտոնագիր է ստացել) օգտագործմամբ պիլոտային ծրագիրը 2018 թվականին մեկնարկելու է աֆրիկական երեք երկրներում: Երեխաների մասնակցությամբ հետազոտությունների ընթացքում Mosquirix պատվաստանյութը միայն 50 տոկոսով է արդյունավետ եղել, սակայն գիտնականները կարծում են, որ մինչեւ 2018 թվականը արդյունավետությունը կարելի է մեծացնել՝ մի փոքր չափաքանակը փոխելով:

Եվս մեկ՝ Sanaria® PfSPZ-CVac նոր պատվաստանյութը վերջերս հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը: Մասնագետների գնահատմամբ՝ այս պատվաստանյութը նույնպես շատ հեռանկարային է, եւ չնայած նրա վրա դեռ շատ պետք է աշխատել, այն կարող է նույնիսկ ավելի արդյունավետ լինել, քան Mosquirix-ը:

NEWS.am Medicine

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Պատրա՞ստ եք Դուք պոլիկլինիկաներում վճարել բժշկական ծառայությունների համար
Այո, քանի որ ես, միեւնույնն է, վճարում եմ, թող լինի պաշտոնապես
Ոչ, ես պոլիկլինիկա եմ գնում, քանի որ գումար չունեմ
Ոչ, ավելի լավ է վճարել հիվանդանոցին