• Latest news

Կետոգենային դիետան կարող է օգնել վերահսկել էպիլեպսիայի նոպաները

2 մարտի, 2017  14:01

Ճարպերի մեծ եւ ածխաջրերի քիչ քանակությամբ կետոգենային դիետան կարող է օգնել գերռեֆրակտերային էպիլիպսիկ ստատուսի (SRSE)՝ էպիլեպսիայի առավել ծանր տարատեսակի դեպքում, որի պարագայում մահացությունը 60% է: Այս մասին հայտնում են Johns Hopkins University-ի գիտնականները:

SRSE-ն այնպիսի վիճակ է, երբ նոպաները հաջորդում են մեկը մյուսին: Երբ այդ վիճակը պահպանվում է 24 ժամ եւ դեղորայքը չի օգնում, հիվանդը կոմայի մեջ է ընկնում: Եթե նոպաները շարունակվում են, ապա էպիլեպսիկ ստատուսը համարվում է գերռեֆրակտերային:

Գիտնականների հետազոտությանը մասնակցել են 18-82 տարեկան 15 հիվանդներ, որոնք հոսպիտալացվել են գերռեֆրակտերային էպիլեպտիկ ստատուսով: Հիվանդներին կետոգենիկ դիետա են նշանակել՝ ճարպերի եւ ածխաջրերի 4:1 հարաբերակցությամբ: Նրանց 72 ժամվա ընթացքում կերակրել են զոնդի միջոցով: Այնուհետեւ մասնագետները փոխել են դեղամիջոցները՝ հիվանդների վիճակը եւ նոպաները գնահատելու համար: Եթե նոպաները  կրճատվում են, հիվանդների համար կետոգենային դիետան շարունակվում էր այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն սկսում ինքնուրույն սնվել:

Այնուհետեւ հիվանդներին նշանակվում է Աթքինսի դիետա՝ ճարպերի բարձր եւ ածխաջրերի քիչ պարունակությամբ: Եթե նոպաները շարունակվում են, հիվանդներին լրացուցիչ դեղորայք է նշանակվում:

Հետազոտության ժամանակ հիվանդներից մեկը մահացել է, սակայն 79%-ի մոտ նոպաները դադարել են: Հիվանդների 2/3-ը բախվել է դիետայի բացասական հետեւանքների, այդ թվում՝ քաշի կորուստ, խոլեստերինի մակարդակի բարձրացում եւ այլն:

Գիտնականներն ընդգծում են, որ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ՝ հասկանալու համար, արդյո՞ք պետք է այդ դիետան կիրառել SRSE-ով տառապող բոլոր հիվանդների պարագայում:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել