• Latest news

«Էրեբունի» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժները «վերադարձրել» են անդամահատված դաստակը (ֆոտո)

6 մարտի, 2017  22:54

Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամբողջությամբ անդամահատված դաստակի ռեպլանտացիա են կատարել: Այս վիրահատությունը չափազանց բարդ է եւ ոչ բոլոր կլինիկաներում է կատարվում, բայց բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում «Էրեբունի» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժները հաջողությամբ կատարել են խնդիրը: Այս մասին NEWS.am Medicine-ին տեղեկացրեցին հիվանդանոցում:

1976 թվականին ծնված Գ.Զ.-ն, «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 2017թ. հունվարի վերջին, էլեկտրական սղոցով վնասվածքի հետեւանքով ձախ դաստակի անդամահատմամբ:

Հիվանդին անհապաղ Միկրովիրաբուժության եւ պլաստիկ վիրաբուժության ծառայության վիրահատարան են տարել, որտեղ ծառայության ղեկավար, բ.գ.թ. Արմեն Հովհաննիսյանի եւ առաջատար պլաստիկ վիրաբույժ Էդգար Հայրապետյանի գլխավորությամբ բարդ վիրահատություն է կատարվել՝ դաստակի ռեպլանտացիա: Վիրահատությունը շուրջ 10 ժամ է տեւել:

Հետվիրահատական շրջանը սահուն է անցել, հիվանդը պլաստիկ վիրաբույժների անընդհատ հսկողության ներքո է եղել: Հիմա արդեն նա մատների շարժողական ֆունկցիայի վերականգնման ինտենսիվ կուրս է անցնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել