• Latest news

5 խորհուրդ նյութափոխանակությունն արագացնելու համար

27 մարտի, 2017  14:14

Հաջողությամբ նիհարելու եւ հետագայում առողջ քաշ պահպանելու համար մարդուն արագ նյութափոխանակություն է անհրաժեշտ: Ավելորդ քաշ ունեցող բազմաթիվ մարդկանց մոտ, ինչպես նաեւ նրանց, ովքեր մշտապես դիետաների են հետեւում եւ քաղցած մնում, նյութափոխանակությունը եթե խախտված չէ, ապա առնվազն դանդաղ է: Ինչպե՞ս կարելի է արագացնել նյութափոխանակությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի պարզ խորհուրդ:

Հաճախ եւ փոքր չափաբաժիններով ուտել

Եթե ուզում եք լավ նյութափոխանակություն ունենալ, օրական հարկավոր է ուտել ոչ թե 2-3 անգամ, այլ 5-6՝ փոքր չափաբաժիններով: Նման պրակտիկան, մասնագետների խոսքով, պաշտպանում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ փոփոխություններից, ինչպես նաեւ ուժեղ քաղցի զգացողությունից եւ դրան հետեւող չափազանց շատ ուտելուց:

Չսպասել ուժեղ քաղցի

Եթե սպասում եք, թե երբ եք շատ քաղցած լինելու, իսկ հետո հարձակվում եք ուտելիքի վրա, ամենայն հավանականությամբ, դա բացասաբար կանդրադառնա նյութափոխանակության վրա: Մասնագետների խոսքով, եթե շատ քաղցած չեք, կարող եք միրգ, բանջարեղեն կամ ընկուզեղեն ուտել:

Ավելի, մասնագետները խորհուրդ են տալիս առանց նախաճաշելու տանից դուրս չգալ, ինչպես նաեւ քաղցած չքնել: Սա նույնպես դանդաղեցնում է նյութափոխանակությունը եւ նպաստում ավելորդ քաշ հավաքելուն:

Երբեմն կծու ուտելիք ուտել

Նյութափոխանակությունն արագացնելու համար խորհուրդ է տրվում նաեւ ժամանակ առ ժամանակ կծու ուտելիք ուտել, իհարկե, եթե աղեստամոքսային տրակտի հիվանդություններ եւ այլ խնդիրներ չունեք, որոնց դեպքում կծուն հակացուցված է:

Ավելի շատ սպիտակուցներ ուտել

Նյութափոխանակության արագացման համար կարեւոր են նաեւ սպիտակուցները. դրանք երկար են մարսվում եւ, բնականաբար, ավելի մեծ քանակությամբ կալորիա են ծախսում: Սպիտակուցի լավագույն աղբյուր են կարմիր միսը, հնդկահավի միսը, ձուն, սաղմոնը, սարդինը, թյունոսը, լոբազգիները, ավոկադոն եւ առանց հավելումների բնական յոգուրտը:

Սպորտով զբաղվել

Սպորտով զբաղվելը նույնպես արագացնում է նյութափոխանակությունն ու օգնում նիհարել, քանի որ օրգանիզմը ստիպված է լինում շատ էներգիա ծախսել՝ մկանները պահելու համար: Այդ պատճառով որքան ամուր եւ զարգացած մկաններ ունեք, այնքան շատ էներգիա կծախսի օրգանիզմն օրվա ընթացքում եւ նույնիսկ քնած ժամանակ, արդյունքում ավելի դյուրին կլինի կորցնել ավելորդ քաշը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել