Պլաստիկ վիրաբույժներն օգնել են Սլովակիայի Տիբոր անունով 52-ամյա բնակչին, որը դեմքի կեսը զբաղեցնող ձեւախախտված քիթ ուներ: Դժբախտ մարդուն փողոցում ծաղրում էին ծաղրածու կոչելով: Սակայն նա շատ էր վախենում բժիշկներին դիմել, իսկ ազգականները ստիպված էին նրան երկար համոզել նշտարի տակ պառկելու համար:
Տղամարդը ռինոֆիմա կոչվող խանգարման զոհն է, որի դեպքում քթի վրա պալարներ են առաջանում: Այն առավել հաճախ առաջանում է չբուժված ռոզացեայի (վարդագույն պզուկներ) հետեւանքով: Վիրաբույժներն ընդգծում են, որ ռինոֆիման հիվանդների համար միայն էսթետիկ խնդիրներ է ստեղծում, իսկ բորբոքումները կարող են տեսողության կորուստ առաջացնել
Խանգարումն առաջանում է, երբ մաշկի վրա սպիավոր հյուսվածքը եւ քրտնագեղձերը մեծանում են: Գոյություն չունի ռինոֆիմայի դեղորայքային որեւէ բուժում, իսկ պլաստիկ վիրաբուժությունը պահանջվում է հյուսվածքների հեռացման եւ քթի ձեւի վերականգնման համար:
Մի քանի տարի շարունակ երեք երեխաների հայր Տիբորին ազգականները համոզել են պլաստիկ վիրահատության ենթարկվել եւ վերջապես հասել են դրան: Սլովակիայի հյուսիսում գտնվող Մարտին քաղաքի վիրաբույժները կարողացել են նրա համար նոր քիթ ստեղծել, եւ հիմա Տիբորը կարող է իրեն նորմալ զգալ:
Պլաստիկ վիրահատությունը փայլուն է ընթացել, եւ հիմա տղամարդու քիթը, փաստորեն, նորմալ տեսք ունի:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր