• Latest news

Մեկ տարի անց. Ինչ են հիմա անում ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված Նորայրը, Շանթը եւ Հայկը

18 ապրիլի, 2017  21:32

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Նորայր Զախարյանը, Շանթ Ղազարյանը եւ Հայկ Թորոսյանը հիվանդանոցում էին, վերականգնվում էին ապրիլյան պատերազմի ժամանակ ստացած վիրավորումներից հետո: Այսօր նրանք սովորում են կամ աշխատում, ինչպես իրենց տարիքի շատ ուրիշ երիտասարդներ: Ավելին՝ երեքն էլ համալսարան կամ աշխատանքի են գնում սեփական ոտքերով՝ ոչ մեկը չի էլ կռահում, որ Նորայրի եւ Շանթի անդամահատված ոտքերի փոխարեն պրոթեզներ են, իսկ Հայկը գլխից վիրավորվելուց հետո ձախ ձեռքն ու ոտքը չի զգում:

NEWS.am Medicine-ի թղթակիցը Նորայրին, Շանթին եւ Հայկին հանդիպեց մեկ տարի անց, երբ նրանք վիրավորված էին, իմանալու՝ ինչպես են նրանց գործերը եւ ինչով են հիմա զբաղվում:

Նորայրը մի քանի օր առաջ Գավառի գյուղատնտեսական քոլեջում դասերն ավարտել է: Հունիսին նա ավարտական քննություններ կհանձնի, եւ համալսարան ընդունվելու մասին մտածելու ժամանակն է: Նորայրն առայժմ ընտրություն է կատարում 2 տարբերակների միջեւ՝ մի կողմից Գավառի համալսարանի դեղագործական ֆակուլտետի, մյուս կողմից՝ երեւանյան համալսարաններից մեկի իրավաբանական ֆակուլտետի: Ներկայումս երկու մասնագիտությունն էլ Նորայրին անչափ գրավիչ են թվում, եւ նա հիմա դժվարանում է դրանցից մեկն ընտրել: Նորայրը ցանկանում է նաեւ աշխատանք գտնել, որը հնարավոր կլինի ուսման հետ համատեղել:

Վիրավորվելուց հետո հազիվ առողջացած եւ պրոթեզ ստացած Շանթը շտապել է ընդունվել Երեւանի Տնտեսագիտական համալսարան: Հիմա նա առաջին կուրսի ուսանող է, իսկ զուգահեռ հաշվապահ է աշխատում Հայաստանի էլեկտրական ցանցերում: Եթե նրան հարցնեք՝ աշխատանքն իրեն դո՞ւր է գալիս, նա վստահ կպատասխանի. «Իհարկե, դուր է գալիս, այլապես ինչ էի այստեղ անում»:

Շանթը չի սիրում հիշել անցած օրերի եւ այն մասին, թե ինչպես է վիրավորվել: Նրա խոսքով՝ ավելի լավ է առաջ նայել, ապագային, այլ ոչ թե հայացքը ետ ձգել:

Հայկը վերջերս ընդունվել է Երեւանի պետական համալսարան: Հաշմանդամների «Սատար» հասարակական կազմակերպության նախագահ Հունան Հունանյանի խորհրդով Հայկն ընտրել է սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ ապագայում նա կկարողանա սոցիալական աշխատող դառնալ եւ օգնել հաշմանդամություն ունեցող այլ մարդկանց: Հայկի խոսքով՝ սոցիալական աշխատողի մասնագիտությունը բազմակողմ է՝ կարող ես քո տեղը տարբեր ասպարեզներում գտնել: Հայկը դեռեւս չի պատկերացնում, թե ինչ է անելու համալսարանն ավարտելուց հետո, այդ մասին մտածելն էլ դեռեւս վաղ է՝ նա առաջին կուրսում է սովորում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է