Հավանեք մեր էջը ֆեյսբուքում

 

ԱՀԿ. Մոռացված արեւադարձային հիվանդությունները նահանջում են

21 ապրիլի, 2017  13:06

Դեռեւս 10 տարի առաջ՝ 2007 թվականին, մոռացված արեւադարձային հիվանդությունները (neglected tropical diseases, NTDs), ինչպիսին են՝ էլեֆանտիազը, գետային կուրությունը, քնախտը, տրախոման եւ այլն, խնդիր էին համարվում, որի դեմ անհրաժեշտ էր պայքարել գլոբալ մակարդակում: Այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է հաջողությունների մասին, որոնց վերջին տարիներին հաջողվել է հասնել այս հիվանդությունների բուժման եւ կանխարգելման ոլորտում:

Մոռացված արեւադարձային հիվանդությունները մարդկանց կուրացնում են, թուլացնում, հաշմում եւ խեղում, եւ ամենից հաճախ դրանցից տուժում են արեւադարձային եւ մերձարեւադարձային շրջաններում գտնվող երկրների բնակիչները, այն տեղանքների, որտեղ հակասանիտարիայի, խմելու ջրի պակասի եւ ապրելու համար վատ պայմանների պատճառով միկրոօրգանիզմների եւ մակաբույծների զարգացման համար բարենպաստ միջավայր է ստեղծվում: Այս հիվանդություններն ավելի հաճախ գրանցվել են աղքատ երկրներում, նաեւ առավել զարգացած երկրների հետնախորշերում:

ԱՀԿ-ի տվյալներով՝ միայն 2015 թվականին մոտ մեկ միլիարդ հիվանդներ բուժում են ստացել մոռացված արեւադարձային հիվանդություններից գոնե մեկի դեմ: Վերջին տարիներին բուժում են ստացել գետային կուրությամբ տառապող 114 մլն հիվանդներ (ընդհանուր թվի 62 տոկոսը): Իսկ 2016 թվականին գրանցվել է դրակունկուլյոզով վարակման միայն 25 դեպք, ինչը այս հիվանդության արագ վերացման հույս է տալիս: Տրախոման, որի հետեւանքը կարող է լինել կուրությունը, արմատախիլ է արվել Մեքսիկայում, Մարոկկոյում եւ Օմանում: 2015 թվականին Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում կատաղությունից մահացել է միայն 12 մարդ: Քնախտով 2015-ին հիվանդացել է 3000 աֆրիկացի՝ 12 անգամ ավելի քիչ, քան 1999 թվականին (37,000):

Այնուամենայնիվ, այս ամենը չի նշանակում, որ մոռացված արեւադարձային հիվանդությունների մասին կարելի է մոռանալ: ԱՀԿ-ի հաղորդագրության համաձայն՝ այս հիվանդությունները հետագայումեւս կլինեն ԱՀԿ-ի հիմնական ուղղություննների թվում, քանի որ, փորձագետների գնահատմամբ, աշխարհում մինչ օրս 2,4 մլրդ մարդ ապրում է հակասանիտարական պայմաններում եւ 660 մլն մարդ ջուր է խմում կասկածելի աղբյուրներից:

NEWS.am Medicine

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը կլուծի՞ առողջապահության խնդիրները
Այո
Մասամբ
Ոչ
Չգիտեմ