• Latest news

ԱՀԿ-ը Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրը նվիրել է կանխարգելման բարելավմանը

25 ապրիլի, 2017  15:43

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) համաշխարհային հանրությանը կոչ է արել վերացնել մալարիայի կանխարգելման ոլորտում եղած խնդիրները, որը վտանգավոր ինֆեկցիոն հիվանդություն է եւ ամեն տարի ավելի քան 400 հազար մադու կյանք է խլում: Այս թեմային է նվիրված ապրիլի 25-ին նշվող Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրը:

«ԱՀԿ-ը ձգտում է ուշադրություն գրավել կանխարգելման հարցին՝ գործունեություն, որը վճռորոշ նշանակություն ունի հիվանդության ծանրության նվազեցման եւ մալարիայի դեմ պայքարի ոլորտում գլոբալ նպատակներին հասնելու համար»,- ընդգծել են ԱՀԿ-ի Ժնեւի կենտրոնակայանից: «Հիմնական դրույթներում նշվում է, որ Աֆրիկայում՝ Սահարայից հարավ, 2001-ից 2015 թվականներին կանխվել է այս հիվանդության հետեւանքով 663 մլն դեպք: Ըստ որում՝ առավել արդյունավետ միջոց են համարվել միջատասպաններով մշակված հակամոծակային ցանցերը՝ դրանց է բաժին ընկել կանխարգելման միջոցով հիվանդության բոլոր կանխված դեպքերի 69 տոկոսը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ 2010-ից 2015 թվականների ժամանակահատվածում ամբողջ աշխարհում մալարիայով հիվանդացածությունն ընդհանուր առմամբ կրճատվել է 21 տոկոսով, իսկ մահացությունը՝ 29 տոկոսով: 2015 թվականին եվրոպական տարածաշրջանը մալարիայից ազատ է հռչակվել:

2006 թվականից Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն գրանցվել, իսկ 2011 թվականին ԱՀԿ-ը Հայաստանը մալարիայից ազատ է հռչակել:

Ամերիկայում մահացությունը նվազել է 37 տոկոսով, Հարավարեւելյան Ասիայում՝ 46 տոկոսով, Խաղաղ օվկիանոսի արեւմտյան հատվածւմ՝ 58 տոկոսով:

ԱՀԿ-ն հիշեցնում է, որ մալարիան կանխարգելվում եւ բուժվում է, այդուհանդերձ 2015 թվականին գրանցվել է հիվանդության 212 մլն նոր դեպք, իսկ գրեթե 429 հազար մարդ մահացել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել