• Latest news

Սուրճը կարող է պաշտպանել շագանակագեղձի քաղցկեղից

1 մայիսի, 2017  17:04

«Իտալական ձեւով» պատրաստված սուրճի օրական 3 գավաթը կարող է ավելի քան 2 անգամ նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, նշված է International Journal of Cancer ամսագրում հրապարակված հոտազոտության մեջ:

Հետազոտությունն իրականացրել են Միջերկրածովյան նյարդաբանական ինստիտուտի մասնագետները, որոնք հետազոտել են 50  եւ ավելի մեծ տարիքի գրեթե 7 հազար իտալացիների:

Հետազոտության մասնակիցները 4 տարի շարունակ զեկուցել են, թե որքան սուրճ են օգտագործում: Այս ժամանակահատվածում նրանց շրջանում հայտնաբերվել է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու 100 նոր դեպք: Գիտնականները պարզել են, որ այն տղամարդիկ, որոնք օրական առնվազն 3 գավաթ իտալական ձեւով պատրաստված սուրճ են խմել, 53 տոկոսով ավելի քիչ են ենթարկվել շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու վտանգին, քան նրանք, որոնք օրական 3 գավաթից քիչ են օգտագործել:

Ըմպելիքի հակաքաղցկեղային էֆեկտը հաստատելու համար գիտնականների խումբը լաբորատորիայում թեստավորել է քաղցկեղային բջիջների վրա կոֆեինով եւ առանց կոֆեինի սուրճի թուրմի ազդեցությունը. նրանք հայտնաբերել են, որ կոֆեինով սուրճի թուրմը կրճատել է քաղցկեղային բջիջների տարածումը՝ դրանց աճելու եւ կիսվելու ունակությունը, նվազեցրել է նաեւ մետաստազներ առաջացնելու ունակությունը: Կոֆեին չպարունակող սուրճի թուրմի դեպքում այս էֆեկտը գործնականում նվազագույն էր:

«Քաղցկեղային բջիջների մեր դիտարկումները թույլ են տալիս պնդել, որ մասնակիցներն օգտակար էֆեկտի իմաստով պետք է շնորհակալ լինեն կոֆեինին, այլ ոչ թե սուրճում պարունակվող այլ նյութերին»,- նշել է հետազոտության համահեղինակ Բենեդետա Դոնատին:

Գիտնականների խումբը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ հետազոտությունն անցկացվել է իտալացիների շրջանում, որոնք աչքի են ընկնում սուրճի օգտագործման բարձր մշակույթով, որը բնութագրվում է ոչ միայն օգտագործման քանակով, այլեւ պատրաստման եղանակով:

«Այստեղ սուրճը պատրաստվում է բացառապես իտալական եղանակով՝ բարձր ճնշում, շատ բարձր ջերմաստիճան եւ ոչ մի զտիչ: Այս մեթոդը, որը տարբերվում է աշխարհի այլ հատվածներում օգտագործվողներից, կարող է բացատրել բիոակտիվ նյութերի մեծ խտությունը»,- մեկնաբանել է հետազոտության համահեղինակ Լիչիա Յակովելոն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել