• Latest news

ԱՀԿ-ն ավելի Է ծախսում գործուղումների, քան հիվանդությունների դեմ պայքարի համար. АР

22 մայիսի, 2017  20:13

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ուղեւորությունների համար տարեկան շուրջ 200 մլն դոլար է ծախսում. շատ ավելի, քան այնպիսի հիվանդությունների դեմ պայքարի համար, ինչպիսիք են ՁԻԱՀ-ը, տուբերկուլյոզը եւ մալարիան: Այս մասին գրում է Associated Press-ը՝ վկայակոչելով իր լրագրողների տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը:

Հայտնի է դարձել, որ 2013 թվականից ԱՀԿ-ն գործուղումների համար 803 մլն դոլար է ծախսել, իսկ անցյալ տարի ՁԻԱՀ-ի եւ հեպատիտի դեմ պայքարի համար շուրջ 71 մլն դոլար է հատկացրել, տուբերկուլյոզի դեմ պայքարի համար՝ 59 մլն: Իհարկե, կան ոլորտներ, որոնց համար կազմակերպությունը, ամեն դեպքում, բավական շատ է ծախսում. օրինակ՝ պոլիոմելիտի դեմ պայքարի համար ԱՀԿ-ն ամեն տարի շուրջ 450 մլն դոլար է ծախսում:

AP-ի տվյալներով՝ ԱՀԿ ղեկավար Մարգարեթ Չենը Գվինեա այցի ժամանակ իջեւանել է Palm Camayenne հյուրանոցի նախագահական համարում, որի արժեքը մեկ գիշերվա համար ավելի քան 1000 դոլար է:

Նշվում է, որ ԱՀԿ-ի տարեկան բյուջեն շուրջ 2 մլրդ դոլար է, որը ձեւավորվում է 194 երկրների անդամավճարներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել