• Latest news

Ավելի լավ է սունկը պատրաստել միկրոալիքային վառարանում. գիտնականներ

24 մայիսի, 2017  13:06

Լա Ռիոհայի (Իտալիա) Սնկային տեխնոլոգիաների հետազոտական կենտրոնի աշխատակիցները խորհուրդ են տալիս սունկը պատրաստել միկրոալիքային վառարանում կամ գրիլի վրա: Նրանց խոսքով՝ այսպես պատրաստված սունկը պահպանում է վիտամինների եւ հանքանյութերի առավելագույն քանակը:

Հետազոտության ընթացքում հետազոտողները փորձարկել են սնկի պատրաստման գործնականում բոլոր մեթոդները, որոնք հայտնի են խոհարարությանը: Այս ընթացքում նրանք օգտագործել են սպիտակ սունկը, շիիթակեն, ոստրեասնկերը: Փորձերի գլխավոր նպատակն էր պարզել, թե պատրաստման եղանակներից որն է թույլ տալիս առավելագույն չափով պահպանել սնկերի սննդարար արժեքավորությունը:

Մասնագետները հիշեցրել են, որ սնկերը պարունակում են մարդու առողջության համար շատ արժեքավոր միկրոտարրեր՝ սպիտակուց, ցինկ, սելեն, B խմբի վիտամիններ, նաեւ C, D եւ E վիտամիններ: Սնկերում նաեւ մեծ քանակով բջջանյութ կա, իսկ ահա կալորիաները եւ ճարպերը բավականին քիչ են:

Ջերմային մշակման համար չնախատեսված օգտակար նյութերը չոչնչացնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս սնկերը պատրաստել միկրոալիքային վառարանում կամ գրիլի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել