• Latest news

ՄԻԲՍ ընկերությունների խումբը հետաքրքրված է Հայաստանի Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնով

1 հունիսի, 2017  11:59

ՄԻԲՍ ընկերությունների խումբը (Սերգեյ Բերեզինի անվան բժշկական ինստիտուտ) հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ: Համագործակցության հնարավոր ուղղությունները ՄԻԲՍ ընկերությունների խմբի նախագահ Արկադի Ստոլպները քննարկել է մայիսի վերջին Հայաստան կատարած այցի ընթացքում:

ՄԻԲՍ Երեւանի տնօրեն Արսեն Թորոսյանը NEWS.am Medicine-ին հայտնեց, որ դեռեւս մայիսի սկզբին Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն Հայաստան այցի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին պատմել է, որ ՄԻԲՍ-ը հետխորհրդային տարածաշրջանում միակ պրոտոնային թերապիայի կենտրոնն է կառուցում, որը բացվելու է աշնան սկզբին: Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է ընկերության գործունեությամբ, ինչից հետո Սանկտ Պետերբուրգից այլ գործարարների հետ Հայաստան է ժամանել նաեւ Արկադի Ստոլպները:

Այցի ընթացքում նրանք հանդիպել են Հայաստանի վարչապետի, առողջապահության եւ էկոնոմիկայի նախարարների հետ: Լեւոն Ալթունյանի հետ հանդիպմանը քննարկվել է Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի հարցը, որտեղ արդեն ՊԷՏ սքաներ է տեղադրվել, բայց դեռ չի գործարկվել: Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը նախ որոշեց Կենտրոնը կոնցեսիոն կառավարման հանձնել, իսկ հետո այն ներառվեց սեփականաշնորհման օբյեկտների ցանկում: Արսեն Թորոսյանի խոսքով՝ առայժմ հստակ պատկերացում չկա, թե այդ ամենն ինչպես է տեղի ունենալու, բայց միանշանակ է, որ ՄԻԲՍ-ը հետաքրքրված է այդ կենտրոնով, ինչպես նաեւ պատրաստ է մասնակցել Հայաստանում ռադիոթերապիայի ժամանակակից կենտրոնի ստեղծմանը:

«Մենք առաջարկել ենք, հիմա պատասխանի ենք սպասում, արդյո՞ք հնարավոր է մեր մասնակցությունը դրան, եւ ինչ ձեւաչափով»,- ասաց Արսեն Թորոսյանը:

ՄԻԲՍ-ը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որը ներառում է վիզուալ ախտորոշման բուժկենտրոններ, ռադիովիրաբուժության կլինիկա, որը մասնագիտանում է օնկոհիվանդներին օգնություն ցուցաբերելու գործում: Ցանցը 94 ախտորոշման կենտրոններ ունի Ռուսաստանի եւ Ուկրաինայի տարբեր քաղաքներում, ինչպես նաեւ Հայաստանում՝ ՄԻԲՍ Երեւանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել