• Latest news

Վաղ տարիքում կովի կաթ խմելն ազդում է հասակի վրա

9 հունիսի, 2017  10:44

Կանադացի բժիշկերը պարզել են, որ կովի կաթ խմող երեխաները, որպես կանոն, ավելի բարձրահասակ են, քան նրանք, որոնք այլ կենդանիների կաթ կամ նմանատիպ բուսական ըմպելիք են խմում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Clinical Nutrition ամսագրում:

Պարզվել է, որ կովի կաթ խմող երեխաները միջինը 0.4 սմ-ով ավելի բարձրահասակ են մյուսներից: Սովորաբար ամեն օր մեկ բաժակ կովի կաթը կապում են հասակի՝ 0.2 սմ-ով ավելացման հետ, միջին ցուցանիշների համեմատ:

Երեխաների հասակի վրա այս մթերքի դրական ազդեցության պատճառը, հետազոտության հեղինակների կարծիքով, կովի կաթի մեջ մեծ քանակությամբ սպիտակուցի պարունակությունն է: Օրինակ՝ երկու բաժակ կովի կաթը 16 գրամ սպիտակուց է պարունակում, ինչը բավարարում է 3 տարեկան երեխայի սպիտակուցի օրական պահանջի 100%-ը: Մյուս կողմից՝ երկու բաժակ նուշի կաթը 4 գրամ սպիտակուց է պարունակում, այսինքն՝ սպիտակուցի օրական պահանջի 25%-ը:

Մասնագետներն ընդհանուր առմամբ 24-ից 72 ամսական 5034 երեխայի են հետեւել: Նրանց 13%-ն ամեն օր կովի կաթ է խմել, 13%-ը՝ այլ, 5%-ը՝ երկուսը միասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել