• Latest news

Մանկաբույժները երեխաներին խորհուրդ են տալիս ձու ուտել

8 հունիսի, 2017  16:28

Սննդի մեջ օրական առնվազն մեկ ձու օգտագործող երեխաները զգալիորեն փոքր հավանականությամբ են ցածրահասակ լինում ավելի մեծ տարիքում: Նման եզրակացության է հանգել Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանը ներկայացնող հետազոտողների խումբը:

Մասնագետները կես տարի հետեւել են 160 երեխաների, որոնցից յուրաքանչյուրի տարիքը հետազոտությունը սկսելու պահին 6-ից մինչեւ 9 ամսական է եղել: Պարզվել է, որ հետազոտության այն մասնակիցների շրջանում, որոնք պարբերաբար ձու են կերել, հասակի հետ կապված խնդիրները 47 տոկոսով (գրեթե 2 անգամ) ավելի հազվադեպ են դիտվել, քան մյուսների շրջանում: Երեխաները նաեւ 74 տոկոսով ավելի հազվադեպ են տառապել անբավարար քաշից, չնայած ավելի քիչ են օգտագործել քաղցրացված ըմպելիքներ, քան մյուս երեխաները:

Գիտնականները նշում են, որ նախկինում որոշ մասնագետների արդեն հաջողվել էր մարդու հասակի եւ մանկության տարիներին բավարար քանակով ձու ուտելու միջեւ կապի վկայություններ հայտնաբերել: Սակայն նոր հետազոտությամբ, նրա հեղինակների խոսքով, պարզվել է, որ այս փոխկապն ավելի նկատելի է, քան մինչեւ հիմա կարծում էին:

Ստացված արդյունքները ներկայացվել են Pediatrics ամսագրում:

Նախկինում կատարված մեկ այլ հետազոտության ընթացքում Լոնդոնի Կայսերական քոլեջի մասնագետները եզրակացրել են, որ 4-ից մինչեւ 6 ամսականում առաջին անգամ հավկիթ համտեսած երեխաները հետագայում զգալիորեն պակաս հավանականությամբ են ձվի նկատմամբ ալերգիայով տառապում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել