• Latest news

Հայտնաբերվել է կաթվածը բուժելու պոտենցիալ միջոցը

17 օգոստոսի, 2017  11:22

Ամերիկացի գիտնականները 3 հորմոն են գտել, որոնք նյարդային վերջավորություններին ստիպում են սերտաճել: Այս հորմոնների օգնությամբ նրանք կաթվածից կամ ողնաշարի կոտրվածքից հետո բուժել են մասնակի կաթվածով մկներին: Հարվարդի համալսարանի հետազոտողների հոդվածը հրապարակվել է Neuron ամսագրում:

«Երբ մենք այս կոկտեյլը ներարկեցինք կենդանու ուղեղ, 2 բան տեսանք՝ միանգամայն սպասելի եւ անսպասելի: Ինչպես սպասում էինք, կենդանիների ողնուղեղում աքսոնները սկսեցին աճել: Մյուս կողմից՝ նման բան սկսեց տեղի ունենալ նաեւ մկների գլխուղեղի ենթակեղեւային տարածքում: Մենք առայժմ չգիտենք, թե դա հատկապես ինչպես է ազդում շարժունակության վրա»,- ասել է Հարվարդի համալսարանից Չժիգան Հեն:

Վերջին տարիներին առնետների եւ մկների վրա կատարած փորձերով գիտնականները հասել են վերջույթնորի շարժունակության մասնակի վերականգնման՝ օգտագործելով ողնուղեղի վնասված հատվածի էլեկտրախթանում եւ ցողունային բջիջների ներարկում: Սակայն ման վերականգնումը կրծողներին չէր վերադարձնում վերջույթների լիակատար կառավարումը: Այս մեթոդները չէին վերականգնում, այսպես կոչված, կորտիկալ աքսոնները՝ նյարդային վերջավորություններ, որոնք գլխուղեղում շարժման կենտրոնները միացնում են ողնուղեղի հետ:

Հեն եւ նրա գործընկերները, փաստորեն, պատահաբար են հայտնաբերել մարմնի շարժունակության լիակատար վերականգնմանը հասնելու առաջին ներգործուն միջոցը՝ փորձեր կատարելով տարբեր հորմոններով եւ ազդանշանային մոլեկուլներով:

Գաղափարը գիտնականների մոտ ծնվեց, երբ հետեւում էին, թե ինչպես է վերականգնվում մկների տեսողությունը, որոնց ցանցաթաղանթը եւ աչքի մյուս մասերը վնասված էին: Նրանք նկատել են, որ աչքի բջիջները մի քանի սպիտակուցներ են արտադրում, որոնք նյարդային բջիջներին ստիպում են նոր վերջավորություններ ստեղծել եւ միանալ ցանցաթաղանթի կենսունակ մնացած ռեցեպտորներին, որը բերել է տեսողության մասնակի կամ ամբողջական վերականգնման:

Այս հայտնագործությունը գիտնականներին դրդել է այն մտքին, որ ողնուղեղի կամ նույնիսկ գլխուղեղի նեյրոններին կարելի ստիպել նոր կապեր ստեղծել, եթե հարկադրաբար «միացնեն» IGF1 եւ OPN գեները, որոնք պատասխանատու են այս մոլեկուլների արտադրման համար: Այս գաղափարով առաջնորդվելով՝ կենսաբանները ստեղծել են հատուկ ռետրովիրուս, որը նման գորոծողություն է կատարել:

Մկների վրա, որոնց ողնուղեղը գիտնականները մասամբ կտրել էին կամ արհեստական կաթված հրահրել, կատարված փորձերը ցույց են տվել, որ այս վիրուսի եւ սինթետիկ հորմոն 4-AP-3 համակցությունը, որը խթանում է նյարդային վերջավորությունների աճը, վնասվածքից հետո դրանց վերականգնումը նկատելիորեն արագացրել է եւ բարելավել:

Բուժումը սկսելուց մոտ 3 ամիս հետո մկները սկսել են ոչ միայն ռեֆլեքսային շարժումներ կատարել, այլեւ գիտակցված կառավարել իրենց թաթերի շարժումները: Բժիշկների խոսքով՝ կրծողները գրեթե նույն ճարպկությամբ էին բարձրանում աստիճաններով, ինչպես եւ նրանց առողջ ցեղակիցները, կատարելով միայն 10 տոկոսով ավելի շատ սխալներ:

Այս հաջողության գաղտնիքը, ինչպես նշում է Հեն, վիրուսին 4-AP-3 ավելացնելն է:

Հեն եւ նրա գործընկերները կարծում են, որ նման թերապիան արդեն այսօր կկարողանար շատ մարդկանց օգնել վերդարձնել ինքնուրույն տեղաշարժվելու ունակությունը: Հիմա նրա թիմը կամավորների մասնակցությամբ մինչկլինիկական եւ կլինիկական փորձարկումների անցկացման հնարավորություններ է փնտրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել