• Latest news

Ինչպե՞ս է արեւի խավարումը մարդու օրգանիզմի վրա ազդում

18 օգոստոսի, 2017  16:58

Արեւի խավարումը մարդկանց ֆիզիկական առողջության վրա լուրջ ներգործություն չի ունենում, սակայն ազդում է նրանց հոգեէմոցիոնալ վիճակի վրա՝ առաջացնելով տագնապի զգացում, պնդում են մասնագետները:

Հոգեթերապեւտ Վլադիմիր Ֆայնզիլբերգը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ արեւի խավարումը հնուց ի վեր հարուցել է ոչ միայն մարդկանց, այլ նաեւ կենդանիների տագնապը: Նրա խոսքով՝ արեւի լույսի բացակայության դեպքում կենդանիները սկսում են ապաստան փնտրել, իսկ մարդիկ կարող են տագնապի անհասկանալի զգացում ունենալ:

«Մարդը հուզվում է, նրա ճնշումը մի փոքր բարձրանում է, տագնապի զգացում է առաջանում, հոգեկան ներքին ինչ-որ անառողջ, աններդաշնակության զգացում: Ըստ էության, սա այն  վիճակն է, որը մարդը զգում է իր մոտ կտրուկ նյարդային վիճակ ստեղծվելուց առաջ, այն, ինչը սովորաբար նեւրոզ են անվանում»,- նշել է Ֆայնզիլբերգը:

Բժշկի խոսքով՝ տագնապը հեշտ է հաղթահարել. բավական է «քո մեջ հետաքրքրություն առաջացնել» բնության այնպիսի երեւույթի նկատմամբ, ինչպիսին արեւի խավարումն է:

«Այդ զգացումը հետաքրքրասիրությունն է, որը կարող է կլանել տագնապի տարրը»,- պարզաբանել է բժիշկը:

Ռուսաստանի Բժշկական գիտությունների ակադեմիայի «Խրոնոկենսաբանության եւ խրոնոբժշկության» խնդիրների հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Սեմյոն Ռապոպորտը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ արեւի խավարումը երկար չի տեւում, հետեւաբար օրգանիզմի ֆիզիկական վիճակի վրա ազդել չի կարող: Նա նշեց, որ այս բնական երեւույթը մարդու հոգեբանական վիճակի վրա կարող է ազդել «այնքան, որքան մարդն ինքը դրան հավատում է»:

Ազգի առողջության լիգայի փորձագետ Եկատերինա Իվանովան, իր հերթին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ օդրեւութաբանական կախվածություն ունեցող մարդկանց, նաեւ նրանց, որոնք տառապում են էնդոկրինային եւ սիրտ-անոթային հիվանդություններով, կարող են անհարմարավետություն պատճառել միայն եղանակի կտրուկ փոփոխությունները եւ մագնիսական ուժեղ փոթորիկները: «Ինչ վերաբերում է խավարմանը, կարեւոր չէ՝ լուսնի, թե արեւի, այսպես թե այնպես, դրանց դեպքում արտահերթ էլեկտրամագնիսական արատանետում տեղի չի ունենում: Այդ պատճառով դրանք կարող են ազդել միայն մարդու հոգեէմոցիոնալ վիճակի վրա»,- նշել է Իվանովան:

Օգոստոսի 21-ին արեւի ամբողջական խավարումը կարող են դիտել ԱՄՆ-ի 14 նահանգների բնակիչները, 99 տարում առաջին անգամ բնության այս երեւույթը կընդգրկի երկրի մայրցամաքային հատվածը՝ արեւմտյանից մինչեւ արեւելյան ափ: Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝  լիակատար մթության մեջ կխորասուզվեն հիմնականում քիչ բնակեցված շրջանները: Խավարման բարձրակետին, որը սպասվում է տեղական ժամանակով ժամը 14:43-ին, Վաշինգտոնում կերեւա արեւի միայն հինգերորդ մասը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել