• Latest news

Զիկայի գաղտնիքը. Վիրուսն ինչպես եւ ինչու է ախտահարում չծնված երեխաներին

22 օգոստոսի, 2017  19:52
Անցյալ տարի Հարավային Աֆրիկայում Զիկա տենդի բռնկման հետեւանքով լույս աշխարհ են եկել միկրոցեֆալիայով (փոքրագլխությամբ) մեծ թվով երեխաներ՝ ծննդաբերական արատ, որի դեպքում երեխաները ծնվում են անոմալ փոքր գլուխներով: Keck School of Medicine of the University of Southern California-ի հետազոտողներին հաջողվել է հայտնաբերել, թե վիրուսն ինչպես եւ ինչու է ախտահարում չծնված երեխաներին:

Պարզվում է՝ Զիկա վիրուսը ճնշում է հղիների իմունային համակարգը, որը նրան տարածվելու եւ փոքրիկների մոտ ծննդաբերական արատների առաջացման հավանականության մեծացման հնարավորություն է տալիս: Այս հայտնագործությունը կարեւոր քայլ է հղի կանանց եւ նրանց չծնված երեխաների ճակատագիրը հասկանալու ճանապարհին, որոնք բախվում են մոծակների փոխանցած հիվանդության հետ:

Գիտնականների կատարած հետազոտությամբ պարզվել է, որ Զիկա վիրուսը թիրախավորում է արյան յուրահատուկ սպիտակ բջիջները (CD14+մոնոցիտներ)՝ հղիների իմունային համակարգի վրա ճիշտ այնպես ներգործելով, ինչպես ՄԻԱՎ-ը: Հղի կանայք նախապես Զիկա վիրուսի հանդեպ խոցելի են, քանի որ նրանց իմունիտետն արդեն թուլացած է պտղի անջատումը կանխելու համար: Զիկա վիրուսն օգտագործում է այս խոցելիությունը ինչպես կնոջ, այնպես էլ երեխայի օրգանիզմ ներխուժելու եւ սեփական վերարտադրումը կազմակերպելու համար:

Մինչեւ հետազոտությունը սկսելը գիտնականները նույնականացրել են Զիկա վիրուսի 2 սպիտակուց, որոնք պատասխանատու են միկրոցեֆալիայի համար: Սա առաջին քայլն է այս վիրուսով ապագա մայրերի վարակումը կանխելու ճանապարհին, ինչպես նաեւ միկրոցեֆալիայի դեպքերի թվի նվազման:

Pan American Health Organization-ի տեղեկություններով՝ Զիկա վիրուսով վարակմամբ պայմանավորված աշխարհում գրանցվել է միկրոցեֆալիայի 3 հազար դեպքից ավելի, ըստ որում՝ վիրուսի դեմ պատվաստանյութը դեռեւս մշակման փուլում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել