• Latest news

Ինչու՞ անգամ փոքրիկ երեխաներին պետք է առանձին սենյակում քնեցնել

5 սեպտեմբերի, 2017  10:45

Առանձին սենյակներում քնող երեխաներն արագ են քուն մտնում եւ երկար էլ քնում են՝ ի համեմատություն այն երեխաների, որոնց քնեցնում են ծնողների սենյակում։ Այս մասին հայտնում են Ֆիլադելֆիայի Մանկական հիվանդանոցի մասնագետները։

Բավականին հաճախ փոքր երեխաներին ծնողներն իրենց կողքին են քնեցնում, որպեսզի, եթե փոքրիկները գիշերն արթնանան, նրանց հանգստացնելը հեշտ լինի։ Սակայն գիտնականները խորհուրդ չեն տալիս այդկերպ վարվել։ Եթե երեխան առանձին սենյակում է քնում, բարձրանում է ոչ միայն նրա, այլեւ ծնողների քնի որակը։

Այս հետազոտության արդյունքները հակասում են Մանկաբուժության ամերիկյան ակադեմիայի հանձնարարականներին, որոնցում ասվում է, որ երեխան կյանքի առաջին 6 ամիսներին պետք է քնի ծնողների սենյակում մանկական հանկարծահաս մահվան ախտանիշի ռիսկը նվազեցնելու համար։

Ամերիկացի գիտնականներն իրենց եզրակացություններն արել են 6-12 ամսական  6236 երեխաների ծնողների հարցման արդյունքների հիման վրա։ Արդյունքները համալրվել են ավստրալացի, կանադացի, բրազիլացի, մեծբրիտանացի եւ նորզելանդացի 3798 ծնողների շրջանում անցկացրած հարցման արդյունքներով։ Պարզվում է, որ առանձին սենյակում քնող երեխաների մոտ ոչ միայն բարելավվում է քնի որակը, այլեւ պակասում է գիշերային ժամերին կերակրելու անհրաժեշտությունը։

Հետազոտողներն ասում են, որ գոյություն ունի այդ փաստը բացատրող մի քանի հնարավոր պատճառ։ Ամենայն հավանականությամբ երեխաներն ուղղակի արագ են հանգստանում, եթե առանձին սենյակում են քնում։ Իսկ Մանկաբուժության ամերիկյան ակադեմիայի մասնագետներն ասում են, որ եթե խոսքը միայն երեխայի քնի որակի մասին է, ապա առանձին սենյակում քունը կարող է արդարացված լինել։ Բայց առաջին 6 ամիսներին ծնողների սենյակում քնելն առաջին հերթին նախատեսված է սենյակում մանկական հանկարծահաս մահվան ախտանիշի ռիսկը նվազեցնելու համար, որի հստակ պատճառները գիտությունը մինչեւ հիմա չի պարզել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել