• Latest news

32-ամյա կինը բնական ճանապարհով բեղմնավորված քառյակ է լույս աշխարհ բերել (ֆոտո)

9 սեպտեմբերի, 2017  19:58

32-ամյա Դանիելա Թրեշերը և նրա ընկերը տեղեկացել էին ապագա երեխայի մասին, երբ տեսել էին հղիության թեստի արդյունքները: Հետագայում՝ ճառագայթային հետազոտության արդյունքում, պարզվել էր, որ մեկ երեխա չէ, նրանք երկվորյակներ են: Դանիելան չէրր զարմացել, քանի որ իր եղբայրները նույնպես երկվորյակներ են եղել:

Մեկ շաբաթ անց նա կրկին հետազոտություն անցավ և պարզվեց, որ երկու երեխաների հետեւում թաքնված էր ևս մեկը, և զույգը պետք է եռյակ ունենա: Հղիության 13-րդ շաբաթում պարզ դարձավ, որ երեխաներն իրականում 4-ն են: «Ես թեքվեցի եւ հարցրեցի Ջոզեֆին՝ ինչ ենք մենք անելու,- պատմում է Դանիելլան: Ջոզեֆը, սակայն, նորությանը շատ հանգիստ արձագանքեց և ասաց. «Մտահոգվելու ոչինչ չկա, պարզապես մեկ երեխա ավելի»:

Հետաքրքիր է, որ քառյակը բեղմնավորվել է բնական ճանապարհով այն էլ՝ 4 տարբեր ձվաբջիջներից: Այսպիսի հղիության հավանականությունը 700 000-ից 1-ն է: Բժիշկները Դանիելային և նրա ընկերոջն առաջարկել էին հեռացնել փոքրիկներից 2-ին՝ բացատրելով նրանց՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ բազմաբջիջ հղիությունը, սակայն զույգն հրաժարվել էր այդ առաջարկից:

«Մենք զգում էինք, որ Աստված ցանկանում է մեզ պարգևել 4 երեխա և նրանք կլինեն 4-ը»,- ասել էր Դանիելան: Սովորաբար քառյակի հղիություններն ավարտվում են վաղաժամ ծննդաբերությամբ՝ հղիության 24-26 շաբաթվա ընթացքում: Դանիելայի մոտ հղիությունը տևել է 27 շաբաթ և 5 օր, որից հետո նա ծննդաբերել է կեսարյան հատման միջոցով: Այդ ժամանակ նա արդեն ուներ արյան ճնշման հետ կապված խնդիրներ, բացի այդ երեխաներից մեկը՝ հետագայում Արյա անվանակոչված աղջիկը, հղիության ժամանակ նորմալ սնուցում չէր ստացել:

Առաջինը ծնված աջղկան անվանակոչել են Զոյա Շեյեն՝ ի պատիվ Դանիելայի մահացած քրոջ, երկրորդ աղջկան անվանել են Լիլի Մեյ, իսկ երրորդին՝ Մեյ Ջո: Արյան ծնվել է վերջինը և նրան անվանել են «Գահերի խաղը» հայտնի սերիալի հերոսուհիներից մեկի պատվին, ում Դանիելան շատ է սիրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է